Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է Նոր Ջուղայի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

21.04.2023 15:02
922

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Հոսեյն Քարգարին, Սպահանի պատմամշակութային վարչության ղեկավար Միսամ Բեքթաշյանին և Սպահանի հայկական խորհրդի անդամ Վարուժ Մինասյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կապան այցելելու համար և ներկա իրավիճակում հատկապես կարևորել հայ–իրանական դարավոր հարաբերությունները, որոնք կառուցվել են ամուր պատմամշակութային կապերի և երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության հենքի վրա: Հատկանշելով հայ–իրանական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևորել է նաև համագործակցության ստեղծումն ու ընդլայնումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Այս համատեքստում նա պատրաստակամություն է հայտնել քննարկելու ցանկացած առաջարկ՝ Սպահանի հետ առարկայական ծրագրեր իրականացնելու առնչությամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սպահան քաղաքի 5-րդ շրջանի (Նոր Ջուղա) ղեկավար Հոսեյն Քարգարին իր խոսքում ևս վերահաստատել է փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու փոխադարձ ցանկությունը՝ հատկապես մշակութային և տնտեսական ոլորտներում, և համայնքի ղեկավարին է փոխանցել Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմ Զադեի նամակը, որով նա համայնքի ղեկավարին պաշտոնական այցով հրավիրում է Սպահան՝ տեղում քաղաքի հնարավորություններին ծանոթանալու, ինչն էլ իր դրական դերակատարումը կունենա երկու քաղաքների միջև համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու գործում:

Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն հիմնական ուղղությունները, որոնցով առաջիկայում կխորացվի երկկողմ համագործակցությունը։

Պաշտոնական հանդիպումից հետո, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ պատվիրակության անդամները ճանաչողական այց են կատարել Կապանի երկրագիտական և Արվեստի թանգարաններ՝ ծանոթացել քաղաքի պատմությանն ու մշակույթին։ Օրվա ավարտին հյուրերը հնարավորություն են ունեցել վայելելու Վանաձորի «Հորովել» երգի–պարի անսամբլի տպավորիչ ելույթները։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01