Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալել է «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» –ի թիմի նոր ղեկավար Մայքլ Բլիմսրիդերին

24.01.2023 14:56
908

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այսօր հյուրընկալել է «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» –ի թիմի նոր ղեկավար Մայքլ Բլիմսրիդերին։ Հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում․ Մայքլ Բլիմսրիդերը համայնքի ղեկավարին է ներկայացրել ծրագրի՝ մինչ այժմ ժամանակավոր դադարեցված լինելու պատճառները, և ուրախությամբ հայտնել, որ այն պաշտոնապես երկարաձգվել է մինչև 2024 թվականի փետրվար ամիսը։ Ինչպես հայտնի է, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ը ունի պահպանության նպատակ և 2 բաղադրիչ՝ սոցիալ-տնտեսական և բնապահպանական: Այժմ մեկնարկել է ծրագրի երկրորդ՝ բնապահպանական բաղադրիչը, որի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մասնաշենքը։

Գևորգ Փարսյանը ողջունելով հյուրին՝ նախ շնորհակալություն է հայտնել համագործակցությամբ կատարվող այն բոլոր ծրագրերի համար, որ արդեն մի քանի տարի է իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Համայնքի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ փոխգործակցությունը՝ նշելով, որ համայնքապետարանը իր հնարավորությունների սահմաններում կաջակցի՝ առաջիկա աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախորդ տարիների ընթացքում համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքներին, նախանշել են հետագա անելիքներն ու քննարկել դրանց իրականացման մոտեցումները:

Հիշեցնենք, որ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ը իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից և այն ֆինանսավորում է գերմանական KFW բանկը:

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի նպատակն է ուժեղացնել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված 7 բնության հատուկ պահպանվող տարածքների բնական պաշարների պահպանությունն ու այդ տարածքների կառավարումը` միաժամանակ բարելավելով հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40