Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի խոսքը Բանակի օրվա կապակցությամբ

28.01.2025 11:11
1147

Սիրելի՛ հայրենակիցներ,

հարգելի՛ հրամանատարներ,

պարոնայք սպաներ եւ զինվորներ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։

Հայոց Բանակի ավելի քան երեք տասնամյակը լի է եղել հերոսական սխրանքներով, հաղթանակներով, փորձություններով, ծանր ու դժվարին օրերով։ Այն կազմավորվել է մեր երկրի համար կարևորագույն ու շատ բարդ ժամանակահատվածում՝ պատերազմի բովում՝ դառնալով մեր նորանկախ պետականության ամրությունը պահպանող հիմնասյունը։

Այսօր էլ, չնայած հնչեցված տարաբնույթ գնահատականներին՝ Հայոց բանակը, հայ զինվորը անկախ ամեն ինչից, անկախ պատերազմի ելքից, յուրաքանչյուրիս գիտակցության մեջ շարունակում է մնալ մեր խաղաղ առօրյայի, մեր պաշտպանված լինելու զգացողության և վաղվա օրվա նկատմամբ մեր բոլորիս հավատի ու լավատեսության երաշխավորը։

Եվ իհարկե այս օրը մենք մեր խորին խոնարհումն ու երախտագիտությունն ենք արտահայտում բոլոր ազատամարտիկներին, Հայոց բանակի ստեղծման և կայացման ակունքներում կանգնած բոլոր երախտավորներին, զինծառայողներին, կամավորներին, ովքեր Արցախյան պատերազմների օրերին անհավասար պայքար մղեցին, զոհաբերեցին իրենց կյանքը՝ հանուն հայրենիքի, հանուն անկախ երկրում արժանապատիվ ապրելու մեր իրավունքի։

Ուստի, մեր պարտքն է ամենօրյա քրտնաջան աշխատանքով, յուրաքանչյուրս իր տեղում՝ պատասխանատվության բարձր գիտակցումով ու անմնացորդ նվիրումով անել առավելագույնը՝ արժանի լինելու նրանց՝ ոչ միայն պարզապես խոսքով, այլև գործով։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս համազգային այս տոնի կապակցությամբ՝ Հայոց բանակին մաղթում անխախտ խաղաղություն, ուժ և զորացում։

Շնորհավոր տո՛նդ հայ զինվոր և 33-ամյա Հայկական բանակ։

Գևորգ Ռազմիկի Փարսյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12