Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

01.05.2025 14:38
753

Հարգելի՛ կապանցիներ,

Այսօր Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Մայիսմեկյան այս տոնին մենք արժևորում և գնահատում ենք աշխատավոր մարդուն և ևս մեկ անգամ վերահաստատում այն համոզումը, որ ստեղծագործելու, արարելու, զարգանալու, մեր երազած արժանապատիվ կյանքը կառուցելու ամենաազնիվ ճանապարհը հենց աշխատանքն է։

Դարեր շարունակ հայը իր համառ և քրտնաջան աշխատանքով է կերտել իր ազգային դիմագիծը, արժեհամակարգն ու հազարամյա ավանդույթները, նպաստել հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին։ Այսօր էլ, տեխնոլոգիաների ու ժամանակների խելահեղ զարգացումների պայմաններում, հայ մարդը շարունակում է մնալ իր արմատներին հավատարիմ, աշխատանքը դիտարկելով ոչ միայն սոսկ ապրուստի միջոց, այլև ինքնադրսևորման, նորարարության և ստեղծարարության հնարավորություն։

Ուստի, տոնական այս օրվա առթիվ մաղթում եմ, որ յուրաքանչյուրդ ունենա գնահատված, իրեն հոգեհարազատ, իր համար սիրված այնպիսի աշխատանք, որը շարունակաբար կխթանի ձեր ինքնազարգանալու և աճելու ցանկության իրագործմանը և բարենպաստ պայմաններ կստեղծի ապահով կյանքի կառուցման և մեր համայնքի հզորացման գործում սեփական ներդրումն ունենալու համար:

Թող մայիսի 1-ը բոլորիս համար յուրատեսակ հիշեցում լինի, որ ուժեղ համայնք, ուժեղ պետություն և հասարակություն ձևավորվում է ոչ թե լոկ խոսքերով, այլ ամենօրյա նվիրված, հետևողական, պատասխանատու և նպատակասլաց աշխատանքով։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մայիսմեկյան տոնի առթիվ և բոլորիս մաղթում առողջություն, բարեկեցություն և արգասաբեր աշխատանքային գործունեություն։

Գևորգ Ռազմիկի Փարսյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40