Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2025 14:04
729

Ամենաջերմ ու բարի մաղթանքներով շնորհավորում եմ մեր կյանքին վառ գույներ հաղորդող ամենալուսավոր էակներին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը լրացուցիչ առիթ է մեր սերն ու հոգածությունը մեր երեխաների նկատմամբ արտահայտելու, այս օրը նրանց համար իրական տոն դարձնելու, քանի որ երեխաները մեր կյանքի շարունակությունն են, մեր վաղվա օրվա և ապագայի կերտողները։

Միևնույն ժամանակ այս օրը հիշեցում է մեր կարևոր առաքելության մասին՝ որպես ծնողներ, որոնց ուսերին է դրված երեխաների բարեկեցիկ ու լիարժեք մանկության ապահովման ողջ պատասխանատվությունը։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է անել առավելագույնը, երբեմն անհնարինը՝ մեր երեխաների կյանքի, անվտանգության, առողջության, իրավունքների պաշտպանության, բազմակողմանի զարգացման ուղղությամբ, միաժամանակ նրանց համար լինել արժանի օրինակ, սերմանել պատասխանատվություն, կարգապահություն և փոխադարձ հարգանք:

Սիրելի՛ երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում, որ անկախ տոնական օրվանից, ձեր բոլոր օրերն անցնեն ուրախ և անհոգ, լինե՛ք առողջ և վայելեք ընտանեկան ջերմության ողջ բերկրանքը։

Թո՛ղ անկեղծ ժպիտն ու ծիծաղը միշտ շողան ձեր դեմքին։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01