Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2025 11:42
649

Սիրելի՛ մանկավարժներ և կրթական գործի հարգելի՛ նվիրյալներ

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Այս օրը մեր տոնական օրացույցի այն նշանակալի օրերից է, երբ մենք հատուկ երախտագիտությամբ ենք հիշում և գնահատում Ձեզ՝ որպես սերունդների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվող, արժեքներ ձևավորող և ապագա կերտող անհատների։

Եվ դա պատահական չէ, քանի որ Ձեր վերաբերմունքից և Ձեր տված գիտելիքից է կախված թե անհատը բարոյական ինչ արժեքներով և սկզբունքներով է առաջնորդվելու մեծ կյանքում, որքանով է մրցունակ ու ակտուալ լինելու ժամանակակից աշխարհում, ինչպես է դրսևորվելու հասարակության մեջ ու ինչպես է վերաբերվելու իր համայնքին, հայրենիքին:

Ուստի Ձեզ անսպառ ուժ, հավատ ու ներշնչանք եմ մաղթում՝ շարունակելու Ձեր կարևոր ու վեհ առաքելությունը։ Թող Ձեր աշխատանքի դիմաց ստացած ամենամեծ վարձատրությունը լինեն արդի գիտելիքներով զինված, պատասխանատու և բարոյական բարձր նկարագրով սերունդները, ովքեր իրենց գործով կարդարացնեն Ձեր ջանքերն ու սպասելիքները:

Չէ որ հենց այն ուսուցիչներն են ապրում հիշողության մեջ, ում աշակերտները տարիներ անց սիրով են հիշում, ում տված գիտելիքները հաղթահարում են ժամանակի փորձությունը, ով վայելում է հասարակության սերն ու հարգանքը, ում միշտ օրինակ են բերում, ով ոգեշնչում է նոր գիտելիքների ձեռքբերման և կյանքում կայանալու ճանապարհին:

Սիրելի՛ ուսուցիչներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ՝ մաղթելով ամուր առողջություն, անսպառ էներգիա և ամենային բարիք։ Թող գնահատված լինելու զգացումը միշտ ուղեկից լինի ձեզ ոչ միայն տոնական օրերին, այլև միշտ:

Գևորգ Ռազմիկի Փարսյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24