Կապան համայնքի ղեկավարն այցելել է շինարարական նյութերի փորձարկման նորաբաց «Պրոֆ լաբ» լաբորատորիա

11.09.2025 12:37
621

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և նրա տեղակալ Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել Կապան քաղաքում գործող Սյունիքի շինարարական նյութերի փորձարկման նորաբաց «Պրոֆ Լաբ» լաբորատորիա։

Այցի շրջանակում համայնքի ղեկավարը շրջել է լաբորատորիայի տարածքով, տեղում ծանոթացել կազմակերպության գործունեությանը, մատուցվող ծառայություններին, լաբորատոր տեխնիկական հագեցվածությանը և փորձաքննությունների ընթացակարգերին։ Վերջինս բարձր է գնահատել համայնքում մասնագիտացված լաբորատոր ծառայությունների առկայությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն որպես որակի վերահսկման, տեխնիկական հսկողության և արդյունավետ կառավարման կարևոր բաղադրիչ, այլև որպես հնարավորություն՝ շինարարական կազմակերպությունների համար ապահովելու իրենց արտադրանքի և իրականացված աշխատանքների բարձր որակը։

Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև ոլորտային համագործակցության հնարավոր ուղիները, մասնավորապես՝ համայնքային ծրագրերում լաբորատոր ծառայություններից օգտվելու նպատակով, ինչպես նաև ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, ըստ որոնց՝ համագործակցության առաջին փուլը կմեկնարկի արդեն հաջորդ օրվանից։

Նշենք, որ նորաբաց «Պրոֆ Լաբ» լաբորատորիան իր տեսակով առաջինն է մարզում․ այն հագեցած է միջազգային չափորոշիչներին համապատասխան ժամանակակից սարքավորումներով, ինչը կապալառու կազմակերպությունների համար ապահովում է բարենպաստ պայմաններ՝ շինանյութերի որակի վերահսկումն իրականացնելու տեղում՝ առանց լրացուցիչ լոգիստիկ ծախսերի։

Կապանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40