Կապան համայնքի պատվիրակության հնգօրյա պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետության Սենթ Էթիեն քաղաք

18.10.2024 16:54
907

Հոկտեմբերի 10-15-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Սենթ Էթիեն քաղաքում:

Այցի հիմնական նպատակը երկու քաղաքի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր, որի հիմքը դրվել է դեռևս 2023 թվականի նոյեմբերին՝ Սենթ Էթիենի պատվիրակության Կապան կատարած այցի շրջանակում՝ երկու քաղաքի միջև բարեկամական կապեր ձևավորելու մասին մտադրությունների հուշագրի ստորագրմամբ։

Ըստ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի՝ «Այս համագործակցությունը վկայում է ոչ միայն մեր երկու համայնքի միջև արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամական կապերի ամրապնդման մասին, այլև կարևոր քայլ է առկա բարեկամությունն ու փոխըմբռնումն ամուր և փոխշահավետ գործընկերության հիմքերի վրա դնելու համար։ Համաձայնագրի ստորագրման պահից մենք թևակոխում ենք նոր փուլ, որի ընթացքում կհամագործակցենք՝ աջակցելով միմյանց զարգացմանն ու առաջընթացին՝ իրականացնելով համագործակցությանն ուղղված գործողություններ՝ առաջնահերթություն տալով մշակույթի, սոցիալական, երիտասարդության և առողջապահական ոլորտներին»։

Հնգօրյա աշխատանքային այցի շրջանակում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, այցելություններ համայնքային կենտրոններ։ Պատվիրակության անդամները ծանոթացել են Սենթ Էթիենի համայնքային կառավարման առաջավոր փորձին և իրականացվող ծրագրերին։

Հանդիպումներ են տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների, ֆրանսահայ հեղինակներ գրող Ժան Պիեռ Քոթչյանի, լուսանկարիչ Անտուան Ագուջյանի, Սենտ Էտիենի Երիտասարդական խորհրդատվական խորհրդի և երիտասարդների հետ։

Այցելություններ են եղել Ժոֆֆրուա Գիշար մարզադաշտ, «ԱՍՍԵ»-ի, Արհեստի և արդյունաբերության թանգարաններ, քաղաքային կինոգրադարան ու թվային մեդիա գրադարան, համալսարանական հիվանդանոցային կենտրոն և այլն։

Տեղի են ունեցել պաշտոնական միջոցառումներ և արարողություններ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Սենթ Էթիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակներ դրել հուշակոթողին, ինչպես նաև մասնակցել Հայ առաքելական եկեղեցու տեղի տաճարում մատուցված Սուրբ և Անմահ պատարագին։

Բանախոսներ Գևորգ Փարսյանի, Տիգրան Եգավյանի և Հովհաննես Գևորգյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նաև աշխարհաքաղաքական համաժողով։ Նրանք ներկայացրել են Արցախի խնդիրը, Հայաստանի և մասնավորապես Կապանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց դիմակայելու հնարավորությունները, ինչպես նաև հարց ու պատասխանի ձևաչափով խոսել տարածաշրջանի վերջին զարգացումների մասին։

Պատվիրակության հնգօրյա այցն ամփոփվել է 2025 թվականի համագործակցության ծրագրի քննարկմամբ, որի ընթացքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ՝ առողջապահության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար։

 

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակման 35-ամյակի կապակցությամբ

21.09.2026 11:10

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

21.09.2026 11:05

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ

21.09.2026 10:59

Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»

21.09.2026 10:54

ՀՀ Անկախության տոնի առթիվ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը

21.09.2026 10:31

Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը․ Խաչիկ Ասրյան

21.09.2026 10:26

Անկախությունն աստվածատուր պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ․ Արամ Ա

21.09.2026 10:19

Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը․ Սերժ Սարգսյան

21.09.2026 10:17

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առիթով

21.09.2026 10:12

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ

21.09.2026 10:06

Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

21.09.2026 10:02

Կապան-Գորիս ավտոճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

21.09.2026 08:08