Կապան համայնքում եկամուտ ստեղծելու հնարավորությունների խթանում՝ երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով

09.01.2023 11:09
1041

Տարին նոր է սկսվել, և մենք արդեն լավ նորություն ենք բերել:

????«Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ն պատրաստվում է նոր ծրագիր իրականացնելուն՝ «Կապան համայնքում եկամուտ ստեղծելու հնարավորությունների խթանում՝ երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով» խորագրով:

????Ծրագիրը տեղի է ունենալու Սյունիքի մարզում, և վերջինիս կարող են մասնակցել Կապան և Քաջարան խոշորացված համայնքների 16-40 տարեկան երիտասարդները:

????Ծրագրի նպատակն է կազմակերպել ձեռնարկատիրական դասընթացներ և խթանել Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքների երիտասարդների բիզնեսների զարգացումը, ինչպես նաև նպաստել հեռավոր բնակավայրերում եկամուտ ստեղծելու այլընտրանքային հնարավորությունների զարգացմանը:

Ծրագրի դրամաշնորհային ֆոնդը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ, ինչը բաշխվելու է ժյուրիի կողմից ընտրված լավագույն բիզնես գաղափարները ներկայացրած մասնակիցների միջև:

Ավելին՝ լավագույն բիզնես գաղափարները ներկայացրած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել Եվրոպայում իրականացվող «Էրազմուս +» ծրագրի կողմից ֆինանսավորվող փորձի փոխանակման ծրագրին, որտեղ կկարողանան կիսվել իրենց փորձով, ինչպես նաև հարստացնել իրենց գիտելիքները ձեռնարկատիրության վերաբերյալ:

❌Ուշադրությո՛ւն։
Դրամաշնորհը ստացած մասնակիցները պարտավորվում են իրականացնել համաֆինանսավորում՝ ստացած դրամաշնորհի 30%-ի չափով:

Ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

⌛️Չմոռանաք ՝ հունվարի 20-ը ծրագրին դիմելու վերջնաժամկետն է:

Մասնակցելու համար պետք է լրացնել հետևյալ հայտադիմումը՝  https://cutt.ly/52RFU2i

Youth Opportunities Club NGO

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40