Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26
1020

Կապանի Շինարարների թաղամասի թիվ չորս շենքի առաջին հարկում գտնվող հանդիսությունների սրահն այսուհետ կծառայի որպես կացարան՝ ինչ-ինչ պատճառներով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց համար։

Իրականացվող սոցիալական ծրագիրը հաստատվել է Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի նիստում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 50 մլն 640 հազար դրամ է, որից 29 միլիոնը «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ է, 21 մլն 640 հազարը Կապան համայնքի համաֆինանսավորման չափն է, որն իրականացվում է «Կապան» բարեգործական հիմնադրամի միջոցով։

- Ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված մարդիկ հայտնվում են դրսում, իսկ համայնքում չկար որևէ կառույց, որը նրանց ապահովեր ժամանակավոր կացարանով։ Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ որոշվեց ներդնել այնպիսի սոցիալական ծառայություն, որը խնդրին լուծում կտա, այն է՝ Կապանում ստեղծել ժամանակավոր կացարաններ, - մանրամասնում է Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։ Նաև հավելում է, որ անօթևան մարդիկ այդտեղ կմնան մինչև 90 օր, իսկ արտակարգ իրավիճակներով պայմանավորված՝ մինչև 180 օր։ Նաև շեշտում է, որ կառուցվող կացարանը  չպետք է շփոթել սոցիալական բնակարանների հետ։

Ընդհանուր առմամբ կկառուցվի վեց սենյակ, որոնցից երկուսը հարմարեցված կլինի ընտանիքների համար, կգործեն նաև խոհանոց, լվացքատուն, բուժկետ և այլն։

Նախատեսվում է շինարարությունն ավարտին հասցնել  հաջորդ տարվա մարտին։

Ի դեպ, շինարարները բետոնապատել և հիմնանորոգել են շենքի առջևի հենապատը, բարեկարգվում է բակը։

Ի վերջո կստեղծվի հանգստի գոտի, որից կօգտվեն թե՛ ծրագրի շահառուները, թե՛ շենքի բնակիչները։

                                                                            Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40