Կապան քաղաքի 2016թ. բյուջեի նախագծով 1 մլրդ 155 մլն դրամից 967 մլն դրամը հատկացվելու է աշխատավարձին

18.12.2015 15:28
2275

Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Կապան քաղաքային համայնքի 2016թ. բյուջեի նախագծի հանրային լսում: Քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիկ Համբարձումյանը նախ ներկայացրեց 2015թ. կատարված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, այնուհետեւ 2013-2016թթ. քառամյա ծրագրով 2016թ. համար նախատեսված խնդիրները:

Ա.Համբարձումյանը ներկայացրեց 2016թ. նախատեսվող ծրագրերը՝ ըստ ֆինանսավորման աղբյուրների, մասնավորապես՝ համայնքային բյուջեի միջոցներով՝ Ձորք թաղամասի վերգետնյա կամրջի կապիտալ վերանորոգում՝ 12 մլն դրամ, բնակելի բազմաբնակարան շենքերի վերելակների կապիտալ վերանորոգում՝ 5 մլն դրամ, թիվ 1 դպրոցի «Դ» մասնաշենքի վերակառուցում եւ վերակազմակերպում ՆՈՒՀ-ի՝ 15.5 մլն դրամ, պետական բյուջեի միջոցներով՝ Ա.Մանուկյան փողոցի մայթի մի հատվածի վերանորոգում եւ կանաչապատում՝ 6.4 մլն դրամ, Մ.Հարությունյան փողոցի հենապատի կառուցում եւ ճանապարհի վերանորոգում՝ 200 մլն դրամ: Պետական բյուջեի միջոցներով նախատեսվող ծրագրերի ճակատագիրը պարզ կլինի Ազգային ժողովում այն հաստատվելուց հետո:

Միջազգային եւ տեղական դոնոր կազմակերպությունների, բարերարների, ինչպես նաեւ համայնքի բյուջեի համատեղ ներդրումներով նախատեսվում է տանիքների, վերելակների, շենքերի շքամուտքերի կապիտալ վերանորոգում, մայթերի, կանգառների վերանորոգում, խաղադաշտերի եւ խաղահրապարակների կառուցում, ակումբների, գրադարանների, երաժշտական դպրոցների, մարզական հաստատությունների, ՆՈՒՀ-երի մասնաշենքերի վերանորոգում, «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տեխնիկական վերազինում, համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգում, Վահանավանք վանական համալիրի շրջակայքում եւ այլ տարածքներում հանգստյան գոտիների ստեղծում, նոր աղբավայրի ստեղծում, համայնքի ենթակայության հիմնարկների համար գույքի եւ սարքավորումների ձեռքբերում, նոր գերեզմանատեղի ստեղծում, սելավատարների կառուցում եւ վերանորոգում, Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու վերանորոգում եւ բարեկարգում, ներթաղամասային ճանապարհների վերանորոգում:

Քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Իվետա Թադեւոսյանն ընդհանուր թվերով ներկայացրեց 2016թ. Կապան համայնքի բյուջեն, որ, ըստ նախատեսվածի, կազմում է 1մլրդ 155մլն 147 հազար դրամ, որից միայն 967 մլն դրամը նախատեսված է աշխատավարձի համար: Նշենք, որ 2015թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ բյուջեին հավելյալ գումար պետական դոտացիայով դեռեւս չի փոխհատուցվել:

Հանրային լսման մասնակիցները հնչեցրին հարցեր եւ առաջարկներ, որոնց տվեցին համապատասխան բացատրություններ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանը եւ ֆինանսաբյուջետային բաժնի պետ Իվետա Թադեւոսյանը: Իսկ բյուջեի նախագիծը պետք է քննարկում անցնի եւ քվեարկությամբ հաստատվի Կապանի ավագանու առաջիկա նիստում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40