Կապանի «Ամերիկյան անկյունում» բացվեց «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը

11.06.2026 12:36
813

Հունիսի 9-ին Կապանի «Ամերիկյան անկյունում» տեղի ունեցավ ԱՄՆ  250-ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպված «Հիմնադիրների թանգարան» ցուցադրության պաշտոնական բացումը։ Նախագիծը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ ներկայացվում է Հայաստանի տարբեր քաղաքներում՝ նպատակ ունենալով հանրությանը ծանոթացնել Միացյալ Նահանգների անկախության պատմությանը, հիմնադիր գործիչների գործունեությանը և ժողովրդավարական արժեքների ձևավորման ուղուն։

Սպիտակ տան կողմից պատրաստված «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառմամբ վերակերտում է ամերիկյան հեղափոխության կարևոր էջերը։ Ցուցադրության այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալու ԱՄՆ Անկախության հռչակագիրը ստորագրած 56 գործիչների, ինչպես նաև հեղափոխության և պետականության կայացման գործում նշանակալի դեր ունեցած վեց ազդեցիկ կանանց կենսագրություններին ու գործունեությանը։

Ցուցադրությունը պաշտոնապես բացեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ով  հանդիպեց Կապանի երիտասարդների հետ։ Հանդիպումն անցավ անմիջական և ակտիվ մթնոլորտում. երիտասարդները հարցեր ուղղեցին ԱՄՆ պատմության, առաջնորդության, կրթական հնարավորությունների, ինչպես նաև դիվանագիտական գործունեության վերաբերյալ։

Դեյվիդ Ալենը նշեց, որ ցուցադրությունը  ներկայացվում է ոչ միայն Երևանում, այլև մարզերում գործող Ամերիկյան անկյուններում, որպեսզի մայրաքաղաքից դուրս բնակվող երիտասարդներն ու քաղաքացիները ևս հնարավորություն ունենան ծանոթանալու ԱՄՆ պատմական ժառանգությանը։

«Շատ կարևոր է, որ հիմնադիր հայրերի մասին պատմությունները հասանելի լինեն նաև մարզային համայնքներում։ Այդ նպատակով ցուցադրությունը ներկայացնում ենք Հայաստանի տարբեր Ամերիկյան անկյուններում»,- ասաց նա։

Գործերի ժամանակավոր հավատարմատարը կարևորեց նաև այն հանգամանքը, որ ցուցադրությունն անդրադառնում է ոչ միայն հայտնի առաջնորդներին, ինչպիսիք են Ջորջ Վաշինգտոնը, Բենջամին Ֆրանկլինը կամ Թոմաս Ջեֆերսոնը, այլ նաև այն մարդկանց, որոնց կյանքի պատմությունները հաճախ մնում են ստվերում, սակայն որոնք մեծ զոհողություններ են կատարել հանուն ազատության և անկախության գաղափարների։

Հանդիպման ընթացքում Դեյվիդ Ալենը բարձր գնահատեց կապանցի երիտասարդների ակտիվությունն ու հետաքրքրվածությունը՝ ընդգծելով, որ նման երիտասարդությունը Հայաստանի ամուր և հաջող ապագայի կարևոր գրավականն է։

«Որքան շատ եմ շփվում հայ երիտասարդների հետ, այնքան ավելի եմ համոզվում, որ Հայաստանը շատ լավ ապագա ունի՝ շնորհիվ իր տաղանդավոր և նախաձեռնող երիտասարդների»,- նշեց նա։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև կիսվեց Սյունիք կատարած այցի տպավորություններով՝ ընդգծելով մարզի բնական ու պատմամշակութային հարուստ ժառանգությունը։ Նա նշեց, որ Կապան գալու ճանապարհին այցելել է Տաթևի վանական համալիր և մեծապես տպավորվել տարածաշրջանի գեղեցկությամբ ու մարդկանց հյուրընկալությամբ։

Միջոցառման մասնակից, «Կապանի Ամերիկյան» անկյան կամավոր Վիկա Սողոմոնյանը նշեց, որ ցուցադրությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հատկապես երիտասարդների շրջանում։

«Այս միջոցառումն առանձնանում էր մասնակիցների մեծ թվով և երիտասարդների ակտիվ ներգրավվածությամբ։ Աշակերտներն ավելի շատ հարցեր էին տալիս, հետաքրքրվում տարբեր ծրագրերով և մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում թե՛ ցուցադրության, թե՛ դեսպանի հետ հանդիպման նկատմամբ»,- ասաց նա։

Վիկայի խոսքով՝ «Ամերիկյան անկյունը» երիտասարդներին հնարավորություն է տալիս ոչ միայն բարելավել անգլերենի իմացությունը, այլև ձեռք բերել նոր գիտելիքներ, ծանոթանալ տարբեր ոլորտների մասնագետների հետ և ընդլայնել իրենց աշխարհայացքը։

«Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունն իր շրջագայությունը սկսել է Երևանից, այնուհետև ներկայացվել է Վանաձորում, Գյումրիում և Չարենցավանում։ Կապանը դարձել է նախաձեռնության հերթական կանգառը, որտեղ ցուցադրությունը մի քանի շաբաթ հասանելի կլինի այցելուներին։ Շրջագայության ավարտից հետո՝ մոտ մեկ ամիս անց, ցուցադրությունը կրկին կվերադառնա Երևան, որտեղ այն ևս մեկ անգամ կներկայացվի հանրությանը։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր համայնքների բնակիչներին և հատկապես երիտասարդներին ծանոթանալ ԱՄՆ պատմության կարևոր էջերին ու անկախության գաղափարների ձևավորման գործընթացին։

 

Իզա Ասծատրյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12