Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը հանդիպում ունեցավ աշակերտների հետ

01.06.2021 14:12
1368

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հունիսմեկյան լուսավոր և պայծառ օրը սկսեց համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների հետ հանդիպումով, որը նախաձեռնել էր Վորլդ Վիժն Հայաստանի Կապանի տարածքային զարգացման գրասենյակը։

Համայնքի ղեկավարը նախ շնորհավորեց դպրոցականներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ հորդորելով ուսումնառության տարիներին չկենտրոնանալ մեկ- երկու առարկայի վրա, այլ բոլոր առարկաները սովորելով դառնալ բազմակողմանի զարգացած անհատներ՝ զինված համապատասխան գիտելիքներով, հմտություններով և գիտակցմամբ։

Դպրոցականների հետ հանդիպումը ընթացավ հարցուպատասխանի տրամաբանությամբ, որի ընթացքում աշակերտները բազմաբնույթ հարցեր ուղղեցին համայնքի ղեկավարին և ստացան սպառիչ պատասխաններ։

Օրվա կապակցությամբ աշակերտները ստացան նաև նվերներ՝ գրքի տեսքով, քանի որ այն ինքնակրթման, զարգացման և աշխարհայացքի ձևավորման միակ աղբյուրն է։

Համայնքի ղեկավարը նույնպես ստացավ նվեր՝ մանկական Աստվածաշունչ։

Կապանի համայնքապետարան

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38