Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի շնորհավորանքը՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 108-րդ տարեդարձի կապակցությամբ

28.05.2026 11:34
449

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 108-րդ տարեդարձի կապակցությամբ։

Յուրաքանչյուր գիտակից հայի համար այս տոնը չափազանց թանկ ու նվիրական է, քանի որ հենց այս օրն է վերածնվել հայկական պետականությունը՝ դարերի ընդմիջումից հետո աշխարհին ազդարարելով, որ հայ ժողովուրդը անկոտրում է իր կամքով, միասնական է իր պայքարում և վճռական՝ հայրենիքն ու ինքնությունը պահպանելու հարցում։

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում կերտված հաղթանակները դարձան մեր ժողովրդի պատմական վերածննդի հիմքը։ Դրանք ոչ միայն փրկեցին հայ ժողովրդին բնաջնջման վտանգից, այլև վերահաստատեցին սեփական պետություն ունենալու մեր անքակտելի իրավունքը։ Այդ հաղթանակներով հայ ժողովուրդը ապացուցեց, որ նույնիսկ ամենածանր փորձությունների պայմաններում կարող է համախմբվել, ոտքի կանգնել և կերտել իր անկախ պետականությունը։

Մայիսի 28-ի պատգամը այսօր էլ շարունակում է արդիական մնալ, առավել քան երբևէ։ Եվ Առաջին Հանրապետության դասերն են, որ պետք է միշտ ուղեկցեն մեզ և գալիք սերունդներին, որպեսզի աչքի լույսի պես պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքներն ու ավանդույթները, գնահատենք ու արժևորելով տեր կանգնենք այն ամենին, ինչին մեր ժողովուրդը հասել է բազմադարյա պատմության ընթացքում, հասել է իր տոկունության ու իմաստնության, հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո ու նվիրվածության շնորհիվ:

Ցանկությունս է, որ այս տոնական օրը մենք ո՛չ միայն երախտագիտությամբ գլուխ խոնարհենք մայիսյան հերոսամարտերում զոհված մեր նախնիների հիշատակի առաջ, ո՛չ միայն հպարտանանք առաջին հանրապետությունը կերտողների սխրանքներով, այլև հստակ գիտակցենք մեր պատասխանատվությունը, թե մենք ինքներս վաղն ինչպիսի հայրենիք ենք ժառանգելու հաջորդ սերունդներին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս հպարտություն ներշնչող այս օրվա կապակցությամբ, մաղթում անվտանգ խաղաղություն և անսասան պետականություն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40