Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի ու Սուրբ ծննդի կապակցությամբ

26.12.2018 18:06
1838

Ջերմորեն շնորհավորում եմ տարվա ամենասպասված եւ ամենասիրված տոնի՝ Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան առթիվ։ 

Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, եւ թո՛ղ որ գալիք 2019 թվականը դառնա ձեր ընտանիքների, նրա յուրաքանչյուր անդամի իղձերի, նոր ծրագրերի, նախաձեռնությունների իրականացման տարի։ 

Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, եւ ցանկանում եմ, որ այդ մեկնարկը լինի բոլորիս համար հաջողակ ու հույսերով լի։ 

Թող որ գալիք տարին իրականություն դարձնի համայնքի զարգացմանն ու նրա բնակչության բարօրությանը միտված բոլոր նախաձեռնությունները։ 2019 թվականի ծրագրերը բազում են, սպասելիքները՝ առավել եւս։ 

Վստահ եմ, որ միասնական ու համախմբված աշխատանքի շնորհիվ իրականանալու են մեր առջեւ դրված նպատակները, փորձելու ենք ըստ առաջնահերթության լուծում տալ բոլոր խնդիրներին։

Սիրելի՛ կապանցիներ

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Ամանորի գիշերը մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորներին՝ ցանկանալով նրանց զգոնություն, տոկունություն եւ խաղաղություն, ինչպես նաեւ բուժաշխատողներին, ոստիկաններին, փրկարարներին ու հրշեջներին եւ վերջապես նրանց, ովքեր մասնագիտական պարտականություններից ելնելով՝ Ամանորը դիմավորելու են ընտանիքից հեռու։

Թո՛ղ Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն պարգեւի բոլորին։ Թո՛ղ որ անցնող տարում մնան բոլոր հոգսերն ու դժվարությունները, եւ բոլորս միասին, լավատեսությամբ մտնենք նոր տարի։ 

Թո՛ղ 2019-ը լինի առաջընթացի տարի եւ առատություն ու բարօրություն բերի մեր ընտանիքներին։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40