Կապանի համայնքի ավագանու անդրանիկ նիստը

22.11.2017 14:39
1722

Կապանի համայնքապետարանի դահլիճում նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


Քանի որ անդրանիկ նիստն էր, նախ՝ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, այնուհետեւ՝ ավագանու անդմաները ներկայանալով՝ ընթերցեցին երդման տեքստը:


Նորընտիր ավագանու անդամներին շնորհավորելով ընտրության առթիվ՝ Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը նրանց արդյունավետ աշխատանք մաղթեց՝ համոզմունք հայտնելով, որ ավագանու անդամները կլինեն պարտաճանաչ` նիստերին հաճախելու առումով:


Աշոտ Գիլոյանը նորընտիր համայնքապետին եւ ավագանու անդամներին փոխանցեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի շնորհավորանքն ավագանու առաջին նիստի կապակցությամբ՝ նաեւ նշելով, որ Կապանն այժմ միավորում է 32 համայնք՝ մոտ 45 հազար բնակչությամբ եւ բնականաբար ավելացել են համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրները: Նաեւ համոզմունք հայտնեց, որ թե՛ նախարարությունը, թե՛ մարզպետարանն իրենց աջակցությամբ մշտապես լինելու են նորաստեղծ համայնքի կողքին: Ա.Գիլոյանը ժամեր առաջ մասնակցել էր Սիսիանի ավագանու անդրանիկ նիստին եւ նկատեց, որ Սիսիանի ավագանու կազմում երկու կին կա:


Այնուհետեւ ներկաներն անցան համայնքի ավագանու առաջին նիստի օրակարգի հարցերի քննարկմանը: Նախ՝ ընդունվեց Կապան համայնքի ավագանու կանոնակարգը, ապա՝ քննարկվեց Կապան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու եւ Սյունիքի մարզի մի շարք համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:


Ավագանու նիստը նաեւ հաստատեց Կապան համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնական դրույքաչափերը:


Բարձրացված հարցերի առնչությամբ պարզաբանումներ տվեց Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը:


Նիստի ավարտին «Սյունյաց երկիր»՝ համայնքները խոշորացնելու վերաբերյալ հարցին Աշոտ Գիլոյանը փոխանցեց, որ համայնքների խոշորացումը տեղի ունեցավ երեք փուլով՝ առաջինով խոշորացվեց երեք համայնք (Սյունիքի մարզում՝ Տաթեւ համայնքը), երկրորդ փուլով՝ 15, երրորդ փուլով՝ 34, եւ հիմա Հայաստանում համայնքների թիվը 502 է: Այժմ վարչատարածքային բարեփոխումները (համայնքների խոշորացման) ընթացքի մեջ են:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

06.10.2026 17:10

Ստորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-երի միջև համագործակցության 2027-ի ծրագիրը

06.10.2026 16:45

Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ

06.10.2026 16:25

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան (տեսանյութ)

06.10.2026 16:05

Ջեյհուն Բայրամովը քննարկել է TRIPP-ն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ

06.10.2026 16:01

Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք

06.10.2026 15:18

Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին

06.10.2026 15:12

Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը

06.10.2026 15:04

Ճակատենի ութ սրբավայրերը, որոնցից մեկը գերության մեջ է, երկուսը՝ հայ–ադրբեջանական շփման գծում

06.10.2026 11:51

Армянский след в культуре России: Фридрих Согоян, скульптор с болью в сердце

06.10.2026 11:08

Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ

06.10.2026 10:21

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07