Կապանի հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեւմատոլոգի գլխին գործ փաթաթեցին միայն այն պատճառով, որ նա Սմբատ Օրբելյանի դեմ մարզպետարանի գործողությունները հանցավորություն որակեց

11.04.2019 12:55
1569

Երկու տարի առաջ մարզպետարանում լուրեր շրջանառվեցին, թե Կապանի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ- ռեւմատոլոգ Անուշավան Կարապետյանը բժշկական կենտրոնում բուժվող մի աղջկա հանդեպ բռնաբարության փորձ է կատարել։

Դրան հաջորդեցին քննչական եւ դատավարական գործողություններ:

1.9 տարի անազատության մեջ լինելուց հետո նա ազատ է արձակվել, իսկ դատաքննությունը, որքան էլ տարօրինակ է, վերսկսվում է նորից՝ ելման կետից։ 

Անուշավան Կարապետյանի փոխանցմամբ` դա, ի սկզբանե, սարքված գործ էր, բեմադրություն` ուղղված Կապանի բժշկական կենտրոնի այն ժամանակվա տնօրեն Սմբատ Օրբելյանին աշխատանքից ազատելուն եւ վարկաբեկելուն։

Խմբագրություն այցելած հյուրից ցանկացանք որոշ մանրամասներ իմանալ երկու եւ ավելի տարի առաջ տեղի ունեցած միջադեպի մասին, որ բնավ չի կորցրել հրատապությունը եւ չի հասել եզրագծին։

- Հարգելի պարոն Կարապետյան, նախ` կուզեինք դատական գործի պատմությանը ծանոթանալ:

- Տուժողը` Աստղիկ Հ-ն, հայտարարություն էր տվել Կապանի ոստիկանության բաժին,  2017 թվականի հունվարի 18-ին, թե բուժող բժիշկը վերակենդանացման բաժանմունքից իրեն տարել է բժիշկների սենյակ, ասել է՝ ես քեզ բուժել եմ, հիմա էլ ուզում եմ սիրել, համբուրել եւ այլն: Այդ հայտարարության հիման վրա իմ դեմ քրեական գործ են հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 34/138 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (բռնաբարության փորձ) հատկանիշներով: 

Մինչեւ քրեական գործ հարուցելը Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ռոմա Սարգսյանը կանչել է ինձ եւ ասել, որ դիմում պիտի գրեմ աշխատանքից ազատվելու մասին. մարզպետն է այդպես ուզում։ Դիմումը գրել եմ հունվարի 23-ին, աշխատանքից ազատվել եմ փետրվարի 14-ին: 

Հունվարի 26-ին ձերբակալել են` խափանման միջոց  ընտրելով կալանավորումը, երեք օր պահել են Կապանի ոստիկանության բաժնի մեկուսարանում, հետո` ամսի 30-ին, տեղափոխել «Գորիս» քրեակատարողական հիմնարկ: 

Երկու ամիս քննություն գնաց, հետո խնդրեցի, որ դատաքննությունն արագացնեն, երկու ամիսը դարձավ 1,5 ամիս, հետո դատախազը մեղադրանք ներկայացրեց եւ «հիմնավորեց» նույն` 34/138 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (նախատեսված է 4-10 տարի ազատազրկում) հատկանիշներով «իմ գործած մեղքերը»: Եվ առաջարկեց դատապարտել 5 տարի ազատազրկմամբ. դա 2017 թվականի հոկտեմբերին էր: Հետո դատավորը հոդվածը փոխեց` բռնաբարության փորձի փոխարեն` սեռական գործողություններին հարկադրել, որ նախատեսում է  ազատազրկում մեկից երեք տարի: 

Դատապարտեցին երկու տարվա ազատազրկման, որից նստեցի մեկ տարի ինը ամիսը. մեկ տարի՝ «Գորիս» քրեակատարողական, ինը ամիս՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: 

Սակայն դրանից հետո անգամ դատավճիռն օրինական ուժի մեջ չմտավ: Եւ ես եմ բողոքարկել 1-ին ատյանի վճիռը, եւ դատախազն է բողոքարկել։ 

Վերաքննիչ դատարանը դատախազի բողոքը մերժեց, իմ բողոքը մասամբ բավարարեց: Ասացին՝ սխալ հոդված են կիրառել: 

Հիմա մեղադրյալի կարգավիճակից նորից դարձել եմ ամբաստանյալ, եւ նորից դատաքննություն է ընթանում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում։ Բայց վեց ամիս է` հոկտեմբերի 26-ից առ այսօր, դատական նիստ չի գումարվում: Մնացել եմ Երեւան-Գորիս ճանապարհին, քանի որ Երեւանում եմ բնակվում: Սպասողական վիճակի մեջ եմ. դատական նիստերը հետաձգելու համար ամեն անգամ մի պատրվակ է հորինվում։

-Ձեր անձնական նկատառումը, ի՞նչ տեղի ունեցավ 2017 թվականի հունվարի 16-ին: 

- Այդ օրն ընդունեցի շտապօգնության բերած հիվանդ, որ մեծ քանակությամբ դեղահաբեր էր ընդունել՝ կյանքին վերջ տալու նպատակով, թե իբր սիրահարվել է մի երիտասարդի, ով իրեն չի սիրում: Երկու օր հետո, իրավիճակից ելնելով, որոշեցինք տեղափոխել այլ սենյակ, որ «Բժիշկների սենյակ» ցուցանակն էր կրում, մահճակալ հատկացվեց իրեն ու քրոջը, հոգատարությամբ էին շրջապատված:  

Առավոտյան բժիշկներից մեկը եկավ եւ ինձ արթնացրեց` գնացել-բողոքել են, թե իբր ուզեցել եմ բռնաբարել այդ հիվանդին: Ո՞վ է  բողոքել, թե` Աստղիկի հայրը: Տեսա՝ ոստիկաններ են եկել. այդպես գործ հարուցեցին։ 

Նախորդ երեկոյան բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանին էին ազատել աշխատանքից եւ, ըստ էության, հիվանդանոցի շուրջ աղմուկը պետք է հարատեւեր նոր թափով ու նոր դրսեւորումներով...

-Արդեն անցել է երկու տարի երեք ամիս, նախաքննության եւ դատավարության ողջ ընթացքում ի՞նչ ապացույցներ են բերվել ընդդեմ Ձեզ:

- Նախ` տուժողի հայտարարությունը։ Կատարվել են հարցաքննություններ, փորձաքննություններ. աղջկա վզի վրա ինչ-որ երկար հետքեր կային, դատական բժշկի բնորոշմամբ` կամ համբույրի, կամ որեւէ բութ առարկայի ներգործության հետեւանք են: Բռնաբարության ոչ մի հետք չկար. ինքը չի գոռացել, օգնություն չի կանչել, պառկել ու հանգստացել է մինչեւ առավոտ, իսկ առավոտյան բուժքրոջ հարցմանը պատասխանել է, թե իրեն լավ է զգում, որեւէ խնդիր չունի։ Հետո մտել է հայրը եւ աղմուկ-աղաղակ բարձրացել, թե աղջկաս բռնաբարել են… 

- Այդ դեպքում ի՞նչ ապացույցի հիման վրա են Ձեզ մեղադրանք ներկայացրել եւ դատել:

- Ոչ մի հիմնավոր ապացույց։ Կա պարանոցի վրայի հետքը եւ նրա կողմից ձեռքս կծելու հետքը, որը նախապես պլանավորված ակցիայի հետեւանք էր։

-Ըստ Ձեր դիտարկման` ինչո՞ւ Ձեզ ներքաշեցին նման սադրանքի մեջ: 

- Ինձ սադրանքի մեջ ներքաշելու եւ պատժելու առնչությամբ մի գլխավոր վարկած կա: Ցանկանում էին վարկաբեկել Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանին։ Այդ նպատակով մարզպետարանի կողմից հիվանդանոցում հրավիրված ժողովում ես հակադրվեցի մարզպետարանի վարչության պետ Նունեին, ով վիրավորական խոսքեր հնչեցրեց ե՛ւ պարոն Օրբելյանի, ե՛ւ հիվանդանոցի ամբողջ կոլեկտիվի հանդեպ: Իմ դիրքորոշման մասին, ըստ էության, շատ արագ տեղեկացվեց օրվա մարզպետը, որից հետո սկսվեց հետապնդումների արշավը: 

Հունվարի 17-ին, հերթապահության ժամանակ, իմացա, որ բժիշկ Օրբելյանին ազատել են աշխատանքից: Ժամեր անց տեղի ունեցավ այն, ինչ արդեն ներկայացրի: 

Կարծում եմ` ինչ-որ մեկի կողմից, ով ավելի հզոր է եղել, սարքել են այդ գործը, որ հանրությանը ցույց տան, թե տեսեք՝ Օրբելյան Սմբատի ղեկավարած կառույցում նման բան է կատարվում: Իմ խորին համոզմամբ` բեմադրությունը նրան վարկաբեկելու նպատակ էր հետապնդում: Առանց վարանելու կարող եմ տալ այդ մարդու անունը` Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյան, ում դրածոներն այսօր էլ մարզպետարանում են, Կապանի, Քաջարանի հիվանդանոցներում եւ  հալածում են ինձ։ Դեռ այն ժամանակ բժշկական կենտրոնի տնօրեն Ռոմա Սարգսյանը, երբ ինձ հորդորեց աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում գրել, ասաց, որ մարզպետն է այդպես պահանջել. ինքը չի կարող մարզպետի խոսքից դուրս գալ: Մարզպետարանի իրավաբանը (այդ արարածի անուն-ազգանունը չեմ հիշում) բժշկական կենտրոնում ինձ այցի եկավ եւ փոխանցեց, որ ճիշտ կլինի, որ աշխատանքից ազատվելու դիմում գրեմ. մարզպետն է այդպես կամենում: Մի խոսքով` այնպիսի վիճակի մեջ դրեցին, որ դիմում գրեցի:

Այն, որ իմ աշխատանքից ազատելը մի կետից էր ուղղորդված, երկու կարծիք լինել չի կարող, որովհետեւ հետագայում (ու մինչեւ այսօր) այդպես էլ ինձ չհաջողվեց տեղավորվել աշխատանքի։ Դիմել եմ Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրենին, սկզբից լավ ընդունեց, հետո զանգեց Կապանի բժշկական կենտրոն, հետաքրքրվեցին ինձնով, սրանք էլ` բա էդ բժիշկը խմելու հետ սեր ունի։ Հետո եկա Կապանի բժշկական կենտրոն, չընդունեցին ընդհանրապես, հրահանգել էին` հանկարծ ներս չթողնել։ Ահա այսպիսի թշնամական վերաբերմունք է ձեւավորվել իմ անձի շուրջը... 30 տարի բժիշկ եմ աշխատել, բարեխղճորեն կատարել պարտականություններս, ուրիշ բան հիմա չեմ կարող անել։ Եվ հիմա Սյունիքի բուժական հիմնարկներում աշխատանքի չեն ընդունում ինձ, թեեւ դատարանի որոշմամբ որեւէ արգելք չկա իմ մասնագիտությամբ զբաղվելու համար։ Պարզապես ամեն ինչ արվում է, որպեսզի ինձ աշխատանքի չընդունեն, քանի որ ես Սմբատ Օրբելյանին աշխատանքից ազատելը մարզպետարանի հանցավոր գործելակերպի դրսեւորում եմ համարել։

Ի դեպ, բուժանձնակազմի եւս երկու անդամ, որ համարձակվել էին դատապարտել մարզպետարանի ապօրինի պահվածքն ընդդեմ Սմբատ Օրբելյանի, շատ շուտով դարձան քրեական գործերի թիրախ…

Ապշելու ժամանակներ էին Սյունիքում, ով որեւէ հարցում չէր համաձայնվում օրվա մարզպետի հետ, մարզի իրավապահներն ինչ-ինչ պատրվակներով անմիջապես քրեական գործեր էին հարուցում:

Այդ իրավապահ կոչվածները, ի դեպ, մինչեւ այսօր պատասխան չեն տվել:

- Այդ ամենից հետո ի՞նչ եք մտադիր անել, Ձեր իրավունքներն ինչպե՞ս պիտի պաշտպանեք։

- Իմ իրավունքները պաշտպանելու համար նախ աշխատանք եմ ուզում` իմ մասնագիտությամբ, իսկ ընդհանրապես` արդարացում` մինչեւ վերջ։ Եթե հանրապետության դատական ատյաններում արդարության չհասնեմ, դիմելու եմ Եվրադատարան` իմ պատվին  ու արժանապատվությանը հասցված վնասը վերականգնելու համար։ Օր ծերության էլ ուրիշ հոդված չկարողացա՞ն գտնել... Ու այդքանից հետո պարզվեց, որ 1.9 տարի նստել եմ` չունենալով կոնկրետ հոդվածով մեղադրանք։ Հիմա նորից քննություն է գնում, թեեւ մեկ տարի ինը ամիս հենց այնպես մնացի անազատության մեջ։

Ու հայտնվել եմ տարօրինակ իրողության առջեւ` բռնաբարության փորձը, որի մեջ մեղադրվել եմ, դատարանը համարել է հիմնազուրկ, իսկ սեռական ոտնձգության մեջ մեղադրվելու համար էլ պատշաճ ապացույցներ ու փաստեր չեն բերվում։ Մինչդեռ ճիվաղը, որ գլխիս սարքեց այդ գործը, ազատության մեջ է եւ վայելում է Սյունիքի ընդերքի հարստությունը։

- Որքանով տեղյակ ենք, հանդիպել եք Սյունիքի գործող մարզպետի հետ, դա Ձեր նախաձեռնությո՞ւնն էր։

- Իմ նախաձեռնությամբ էր՝ 2019-ի ապրիլին։ Մարզպետն ասաց. «Ոչ մեկին չեմ կարող ստիպել Ձեզ աշխատանքի վերցնել, չեմ կարող գործին միջամտել, խնդրում եմ առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանի դատավճիռների պատճենները ներկայացնել, խոստանում եմ հարցն ուսումնասիրել»։ Այնպես որ` ինձ աշխատանքի տեղավորելու միակ տարբերակը դատավարության ճանապարհով արդարանալն է, իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ինչպես նշեցի, վեց ամիս շարունակ այդ գործով նիստ չի գումարում՝ ամեն անգամ հորինելով մի պատճառ։

Զրույցը` Սամվել Ալեքսանյանի եւ Վահրամ Օրբելյանի

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25