«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանի շնորհավորական խոսքը Երկրաբանի օրվա առթիվ

06.04.2025 11:20
1479

Հարգելի´ երկրաբաններ և երկրաբանությանը հարակից բնագավառների ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

Երկրաբանությունը լեռնային գործում կենսական նշանակություն ունեցող գիտակարգ է, իսկ երկրաբանության այն ճյուղը, որն անվանում են պաշարների երկրաբանություն, ուղղակի սերտաճած է լեռնային գործին և զարգանում է վերջինիս հետ համաչափ։ Պատահական չէ, որ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային միջավայրը բարենպաստ է համարվում այնպիսի երկրներում, որտեղ պաշարների հետ կապված իրավակարգավորումները լեռնային գործի տնտեսական ռիթմին համահունչ զարգանում են և բարեփոխվում։ Եվ հակառակը՝ եթե երկրաբանական պաշարների վերաբերյալ տեղեկատվության պետական հավաստման հնացած մեխանիզմները և դրանց հիման վրա գործող, իրենց սպառած իրավական ինստիտուտները ժամանակին չեն արդիականացվում, ապա ոլորտում տնտեսավարման ճանապարհին հետադիմական խոչընդոտները խաթարում են ներդրումային միջավայրը և զրկում գործարարին խելամիտ կանխատեսումների հնարավորությունից։

Երկրաբանությունը բնավորություն կոփող, կամային որակներ ստեղծող, մարդուն համբերատար և հետևողական դարձնող մասնագիտություն է։ Փորձառու երկրաբանը միշտ գիտակցում է, որ իր այսօրվա աշխատանքի, գործելակերպի հետևանքներն ու արդյունքները դրսևորվելու են երկար տարիների կտրվածքով և իր յուրաքանչյուր պնդում, գործողություն վերլուծում է ապագայի վրա տարածվող այդ մեծ պատասխանատվության համատեքստում։

Մեր ներկա ձեռքբերումներում մեծ է երկրաբանական թիմերի վաստակը, և ապագայի ծրագրերի հաջողությունները նույնպես մեծ չափով պայմանավորված են լինելու նրանց աշխատանքի որակով և ճշգրտությամբ։

Լավ երկրաբանը միշտ պահանջված մասնագետ է, և այս առիթն օգտագործելով` մասնագիտական ընտրության առջև կանգնած երիտասարդներին կոչ եմ անում մտածել նաև երկրաբան դառնալու մասին, և եթե այս ճանապարհը ներդաշնակ է ձեր մտակերտվածքին, ապա համարձակ արեք առաջին քայլը, սա ստեղծագործ աշխատանքի և արժանապատիվ վաստակի լավ հնարավորություն է։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր երկրաբաններին այս պայծառ օրվա առթիվ, մաղթում եմ, որ միշտ «դաշտից» տուն վերադառնան ժպիտով և կատարած աշխատանքից բավարարվածության զգացումով։

Հարգանքով՝

Սասուն Ավետիսյան

Կապանի լեռնահարստացման կոմբինատ/ Kapan Mining and Processing Company 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40