«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանի շնորհավորական խոսքը մարտի 8-ի առթիվ

08.03.2024 11:55
3127

Սիրելի՛ կանայք,

Կապանի լեռնահարստացման կոմբինատի սիրելի՛ կին աշխատողներ,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ։

Երջանկություն և ամենայն բարիք եմ մաղթում ձեզ, լինեք սիրով ու հոգատարությամբ շրջապատված ընտանիքում, աշխատավայրում և այլուր։

Մեր կոմբինատում կին աշխատողներն ավանդաբար կարևոր դերակատարություն ունեն։ Ղեկավար պաշտոններում և որոշումների ընդունման գործընթացներում կին աշխատողների ներգրավվածության ցուցանիշով մենք բավականին լավ դիրքեր ունենք առաջադեմ հանքարդյունաբերական ձեռնարկությունների շարքում։ Սակայն ամեն բան չէ, որ թվերով է արտահայտվում։ Ձեր մասնակցությունը մեր գործելակերպը դարձնում է ավելի հավասարակշռված և հեռատես, մեղմացնում և հարթում է տղամարդկանց հակվածությունը կտրուկ քայլերի և ռիսկային գործողությունների: Ձեր մասնակցության շնորհիվ մեր ծրագրերը ոչ միայն տրամաբանված ու կշռադատված են, այլև ինտուիտիվ հիմնավորված։

Միշտ ձգտել և ձգտելու ենք ընդլայնել կանանց դերակարատությունը աշխատանքային կոլեկտիվում, ավելացնել կանանց մասնակցությունը ձեռնարկության կառավարման գործին, տրամադրել՝ ստեղծելու և արարելու լայն հնարավորություններ, առավել լիարժեքորեն իրացնելու ձեր անսահման ներուժը։

Երախտապարտ ենք, որ մեր կողքին եք, մեզ ոգեշնչում եք լինել ավելի ուժեղ, ապագային նայել ավելի վստահ և հավատալ, որ ձեզ հետ, ձեր շնորհիվ մեզ համար ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չի լինելու մեր ծրագրերի և նպատակների իրականացման ճանապարհին։

Հարգանքով՝

Սասուն Ավետիսյան

Կապանի լեռնահարստացման կոմբինատ/ Kapan Mining and Processing Company

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40