«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի շնորհավորական խոսքը Երկրաբանի մասնագիտական օրվա առթիվ

05.04.2026 13:17
1808

Հարգելի´գործընկերներ,

Շնորհավորում եմ «Կապանի ԼՀԿ» ՓԲ և «Լիճքվազ» ՓԲ ընկերությունների երկրաբանական աշխատանքներում ներգրավված մեր բոլոր աշխատակիցներին, վաստակաշատ վետերաններին ու սկսնակ երիտասարդներին, որոնք դեռ այս դժվար, բայց հետաքրքիր մասնագիտության մեկնակետում են։

Երկրաբանի մասնագիտությունն առաջին հայացքից կարող է ոչ այնքան արդիական թվալ ժամանակակից մասնագիտությունների ֆոնին։ Այն բնությունը սիրող, հետևողականություն, տեղեկատվությունն արագ վերլուծելու կարողություն և խիզախում ունեցող անկոտրում մարդկանց ընտրությունն է:

Երկրաբանի աշխատանքը լի է հետաքրքիր մարտահրավերներով, միշտ պահանջված է ու կարող է ապահովել արժանապատիվ կյանքի պայմաններ։

Որքան կարևոր է հանքարդյունաբերության նշանակությունը տնտեսության մեջ, այնքան առանցքային է ձեր ավանդը վերջինիս զագացման ներուժի բացահայտման գործում։ Ձեր հետևողական աշխատանքի և մասնագիտական որակների շնորհիվ են գտնվում, նույնականացվում ու գնահատվում ընդերքում առկա միներալահումքային պաշարները, որոնցից մեծապես կախված է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը։

Կապանի լեռնահարստացման կոմբինատի մեր երկրաբանական թևը, որը գործունեության երկարամյա պատմություն ու ավանդույթներ ունի և մասնագիտական մկրտության դարբնոց է եղել հանրապետության լավագույն երկրաբանների համար, այսօր էլ շարունակում է կայուն զարգանալ՝ լինելով Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրում մասշտաբային ծրագրերի իրականացման մեր հուսալի հենարանը։

Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրում մեր երկրաբանական թիմի սահմանած աշխատանքի բարձր կատարողականությունը մեծ նշանակություն ունեցավ հանքավայրի կայացման գործում՝ դառնալով երկրաբանների հետևողական աշխատանքի արդյունքի արձանագրման տեսանելի օրինակ։

Վստահ եմ՝ պահպանելով ձեր մասնագիտական նվաճումների լավագույն ավանդույթները, դուք շարունակելու եք զարգանալ, ձեռք բերել նորանոր գիտելիքներ, որոնք թույլ կտան այսուհետ ևս հաջողությամբ լուծել ձեր առջև դրված բարդ խնդիրները։

Մասնագիտության մեջ ձեզ մաղթում եմ բնավորության տոկունություն, անձնական կյանքում՝ սեր ու բարեկեցություն։

Հարգանքով՝

Սասուն Ավետիսյան

Կապանի լեռնահարստացման կոմբինատ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01