«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ն մտադրությունների հուշագիր ստորագրեց Երևանի պետական համալսարանի հետ

02.10.2024 16:15
985

«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը 2024 թ. հոկտեմբերի 1-ին մտադրությունների հուշագիր ստորագրեցին, որով Ընկերությունը և ԵՊՀ-ն կհամագործակցեն երկրաբանության, հիդրոերկրաբանության, հանքարդյունաբերության, մետալուրգիայի և այլ ոլորտներում մասնագետների պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման, գիտահետազոտական աշխատանքների կատարման և այլ ուղղություններով։

Հուշագիրը Կապանի լեռնահարստացման կոմբինատին հնարավորություն կտա առավել արդյունավետորեն օգտագործել ԵՊՀ գիտական ներուժը ինչպես ընկերության բնականոն գործունեության, այնպես էլ զարգացման ծրագրերի շրջանակներում ծագող գիտատար խնդիրների լուծման համար։ Հուշագիրը նաև կարևոր քայլ է երկարաժամկետ հեռանկարում ընկերության անձնակազմը բարձրակարգ մասնագետներով համալրելու և մասնագետների սահուն սերնդափոխություն իրականացնելու տեսանկյունից։

«Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը հուշագրի ստորագրմանը նախորդած քննարկման շրջանակներում ներկայացրեց կոմբինատում իրականացվող մասշտաբային բարեփոխումները և ներդրումային ծրագրերը՝ այդ տեսանկյունից կարևորելով նաև անձնակազմի մասնագիտական որակների բարելավման խնդիրը, որի լուծման անհրաժեշտ պայմաններից է պրոֆիլային կրթական հաստատությունների հետ ամենօրյա աշխատանքը։ Սասուն Ավետիսյանը նաև նշեց, որ ընկերությունը հաստատակամ է Մայր բուհի հետ համագործակցությունը երկարաժամկետ հեռանկարում ընդլայնելու և կրթական հաստատություն–արտադրություն կապն առավել ամրապնդելու հարցում։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ԵՊՀ-ն միշտ կարևորել է իր ուսանողների և հետազոտողների համար նոր հնարավորություններ ստեղծելը։ Նրա խոսքով՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի հետ այս համագործակցությունը հնարավորություն կտա ուսանողներին ստանալու գործնական հմտություններ, ինչն էական է նրանց մասնագիտական աճի և աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։

Կողմերը վստահություն հայտնեցին, որ հուշագրով սահմանված նպատակները համատեղ ջանքերով իրականություն կդառնան, և մեկնարկած համագործակցությունը կտա ակնկալվող արդյունքը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40