Կապանի մարզադաշտը ճանաչվեց գերակա շահ․ այն կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին

06.06.2024 12:51
826

Կապան քաղաքի մարզադաշտը և որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ։

Կառավարության հունիսի 6-ին նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Այս նախագծով առաջարկվում է Կապանի մարզադաշտում առկա գույքը, որի մի մասը սեփականություն է, իսկ՝ հողը՝ համայնքային, ճանաչել գերակա շահ, որպեսզի կարողանանք այն կառավարել և որոշակի աշխատանքներ իրականացնել, բարեկարգել։ Առկա իրավիճակը այնպիսին է, որ մարզադաշտի ենթակառուցվածքները վերանորոգելու կամ հիմնովին կառուցելու կարիք կա։ Բավականին լավ համալիր է, բայց սեփականության հետ կապված խնդիրները հնարավորություն չեն տալիս համալիրը զարգացնել այնպես, որ այն իր նպատակին ծառայի։ Որոշման նպատակն այն է, որ Կապանում ունենանք ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզական համալիր։ Այսինքն՝ ոչ միայն ֆուտբոլի մարզադաշտ, այլ նաև մարզական այլ ենթակառուցվածքներ»,- ասաց Սանոսյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց, որ Սյունիքում ֆուտբոլային երկու ակումբ կա, որոնցից «Գանձասար»-ը Հայաստանի բարձրագույն խմբում է հանդես գալու։ 

«Այնտեղ հնարավոր չէ անցկացնել բարձրագույն խմբի խաղերը, և  թիմերը ստիպված են լինելու խաղալ Վայքում, երբ բարձրագույն խմբի խաղերը սկսվեն։ Եվ այդ առումով շատ կարևոր է, որպեսզի Կապանի մարզադաշտը տեսքի բերվի և համապատասխանեցվի պահանջներին։ Ես այս մասին խոսակցությունում եմ ունեցել նաև ֆուտբոլի ֆեդերացիայի մեր գործընկերների հետ։ Ֆեդերացիայի կողմից կա որոշակի ներդրումների հնարավորություն՝ միջազգային խողովակներով»,-ասաց Անդրեասյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40