Կապանի մարզադաշտը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին

15.10.2024 12:39
947

Երկօրյա այցով Սյունիքի մարզում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, նրա տեղակալ Դավիթ Բաղումյանը։ Նրանք նախ եղան Կապանի մարզադաշտում, որ կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրության նկատմամբ գերակա շահ, այնուհետև մարզկենտրոնի սպորտի պատասխանատուների հետ քննարկեցին Կապանի մարզադաշտի հետագա ճակատագրի հարցը։

Կարեն Գիլոյանը փոխանցեց, որ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի և ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ քննարկումներ է ունեցել, և հանգել են եզրակացության, որ մարզադաշտը լավագույնս կտնօրինի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։ Բանախոսը նաև նշեց, որ պարտադիր պայման է լինելու Կապանի աթլետիկական դպրոցի պահպանումը։ Այդ առումով Կարեն Գիլոյանը նկատեց, որ ֆուտբոլային ակումբները սիրում են, որ ունենան զուտ ֆուտբոլային ստադիոն։ Բայց կառավարության որոշմամբ ամրագրված է, որ աթլետիկայի մարզադպրոցն իր պարապմունքներն անցկացնելու է մարզադաշտում և օգտվելու է ակումբի որոշակի աջակցությունից։

Կապանում ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին։ Նշվեց նաև, որ Կապանի մարզադաշտի ենթակառուցվածքները ևս (տրիբունա, հանդերձարաններ, սանհանգույցներ) ունեն հիմնանորոգման կարիք։ Եթե այն պատկանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբին, որոշակի ներդրումների հնարավորություններ կլինի միջազգային ֆուտբոլային կազմակերպությունների՝  ՖԻՖԱ-ի կամ ՈՒԵՖԱ-ի կողմից, մասնավորապես, մոտավորապես 100 հազար եվրոյի աջակցություն կլինի, ինչը կուղղվի խաղադաշտի՝ բոլորովին նոր խոտածածկ ունենալուն։

Այս ամենով հանդերձ՝ մարզադաշտը կծառայի նաև համայնքապետարանին՝ մարզադաշտում սպորտային միջոցառումներ անցկացնելու համար։ Բայց պայմանով, որ դրանցից խաղադաշտի խոտածածկը չտուժի։

Նախարարության ներկայացուցիչները ծանոթացան մարզկենտրոնի և Քաջարան քաղաքի մարզադպրոցների ու մարզահամալիրների հնարավորություններին։

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12