Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոն. օր հինգերորդ

09.07.2025 11:26
583

Նախորդ օրը՝ հուլիսի 8-ին հանդիսավարը անակնկալ էր խոստացել, և Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում անցկացվող միջազգային երաժշտական փառատոնի  համերգներից առաջ ավանդաբար անցկացվող հարցուպատասխանի փոխարեն բեմահարթակում երաժիշտներ էին՝ մի մասում Սլովակիայի Կոշիցա քաղաքից ժամանած գնչուների երաժշտախումբը Զոլթան Գայլասի գլխավորությամբ, մյուս մասում փառատոնի երաժշտական ակադեմիայի շնորհաշատ սաները: Հնչեցին գնչուական տաք ու կրակոտ մեղեդիներ: Մի քանի համար հետո բեմ բարձրացավ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, և միասին հնչեցրին Վ. Մոնտիի «Չարդաշը»՝ ավելի աշխուժացնելով դահլիճում տիրող տրամադրությունը:

Փառատոնային համերգային ծրագիրը նոր ժանրեր է ներառում իր մեջ: Բեմից այս անգամ ջազային երաժշտություն հնչեց, համերգի խորագիրը՝ «Կատաղի ջազ». «Մարիան Պետրեսկու և ընկերներ»: Ջազմեն, դաշնակահար Մարիան Պետրեսկուն և ընկերներ՝ կոնտրաբասիստ Նիկողայոս Վարդանյանը և Հարություն Հարությունյանը (հարվածային գործիքներ) մեկուկես ժամ հաճելի զգացողությունների մեջ պահեցին դահլիճը, և երբ համերգային ծրագիրն ավարտվել էր, ևս երկու անգամ «ստիպեցին» ջազմենին տեղ զբաղեցնել դաշնամուրի մոտ: Իսկ ամենավերջում նրան բաց չէին թողնում՝ հետը լուսանկարվելով:

Փառատոնը հատում է հասարակածը, բայց դեռ գլխավոր իրադարձություններն առջևում են…

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40