Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոն. օր իններորդ

14.07.2025 11:35
533

Փառատոնի հուլիսի 12-ի օրն առավել քան հագեցած էր։ Նախ կեսօրին  կայացող «Ապագա աստղերի» համերգները  պակաս դիտարժան չեն , որքան փառատոնի ծրագրով կայացողները։ Այս անգամ տեղի ունեցավ փառատոնի օրերին կազմավորված և Կապանի երաժշտական դպրոցների ջութակահար սաներով կազմված նվագախմբի կատարումը․ հնչեց Օսկար Ռիդինգի «Կոնցերտ սի մինոր» ստեղծագործության առաջին մասը՝ դիրիժոր՝ Սամվել Ավանեսյան, մենակատար՝ Էմմի Սարգսյան (վեց տարեկան)։

Փառատոնի վարպետաց դասերի երիտասարդ մասնակիցները՝ ճանաչված երաժիշտների՝ Հայկ Կազազյանի, Անդրեյ Գրիդչուկի, Կարեն Շահգալդյանի, Հրաչյա Ավանեսյանի ընկերակցությամբ հնչեցրին Բախի, Վիվալդիի և այլ նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Հանդիսատեսին անակնկալ էր սպասվում երեկոյան․ արդեն երկրորդ անգամ փառատոնի հյուրն էր Ֆլորիան Լեոնարդը, ում ընկերությունը ջութակի վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկն է ամբողջ աշխարհում։ Նա ձեռնունայն չէր եկել, այս անգամ ևս երգեհոնային դահլիճի կից սրահում կազմակերպվեց Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե  Գվարներիի հինավուրց ջութակների  և մի թավջութակի  ցուցադրություն։ Սա դեռ ամենը չէ։ Համերգից հետո հանդիսականների մի մասը չշտապեց հեռանալ։ Ցուցադրությանը ծանոթանալուց հետո նրանք տեղ գրավեցին դահլիճում, իսկ երաժշտական գործիքները տեղափոխվեցին բեմահարթակ։ Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը,  ում համերգը նախատեսված է հուլիսի 14-ին և 15-ին, միջազգային համարում ունեցող ջութակահարներ Հայկ Կազազյանը, Կարեն Շահգալդյանը, Հրաչյա Ավանեսյանը նվագեցին հինավուրց այդ գործիքներով՝ դահլիճը լցնելով աստվածային մեղեդիներով։

Իսկ փառատոնի իններորդ համերգը դաշնամուրային էր, ելույթ ունեցան միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարներ Իդո Բար-Շայը (Իսրայել) և Դոնգ Հյեկ Լիմը (Հարավային Կորեա)՝ կապանցի հանդիսատեսին և փառատոնի հյուրերին հիացնելով կատարողական բարձր արվեստով։

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40