Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր հինգերորդ

09.07.2026 11:39
392

Փառատոնի հուլիսի 8-ի համերգային ծրագիրը «Կապանհագեն» խորագիրն էր կրում: Դանիայի մայրաքաղաքի փոքր-ինչ ձևափոխված այս տարբերակը պատահական չէ. քանզի այն բոլոր երաժիշտները, ովքեր պիտի հանդես գան համերգին, որևէ կապ ունեն Դանիայի հետ՝ Ալտահարներ Լոան Կազալը, Իբեն Թայլմանը, թավջութակահարներ Թոմաս Լունդստրյոմը, Սևակ Ավանեսյանը Դանիայի թագավորական օպերայի նվագախմբի մենակատարներ են:

Ի դեպ, այդ նվագախումբը աշխարհի հներից է` 575 տարեկան: Դանիայի երաժշտական մշակույթի հետ առանձնահատուկ կապ ունի Կարլ Նիլսոնի անվան միջազգային մրցույթի հաղթող, ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, ով հանդես է գալիս  Դանիայի և մայրաքաղաք Կոպենհագենի ազգային նվագախմբերի հետ:

Սրանով առնչությունը Դանիայի հետ չի սահմանափակվում: Համերգին ներկա էր Հայաստանում և Վրաստանում Դանիայի Թագավորության դեսպան, նորին գերազանցություն Աննե Թոֆթ Սորենսենը, ով բարեմաղթանքի խոսքեր հղեց երաժիշտներին և հանդիսատեսին:

Նախահամերգային հարցուպատասխանի մասնակիցը եվրոպացի ամենաինքնատիպ երաժիշտներից մեկը` դաշնակահար Մարիաննա Շիրինյանն էր, ով հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում, համագործակցել լավագույն երաժիշտների և առաջատար նվագախմբերի հետ: Նա Դանիայի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է, հրավիրյալ պրոֆեսոր Օսլոյում և Կապանի միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդատուն է:  Մարիաննան ներկայացրեց օրվա  համերգային ծրագրի երկացանկը, պատասխանեց այլ հարցերի:

Համերգային ծրագիրը սկսվեց Ֆ. Բրիջի «Ողբ» ստեղծագործության կատարմամբ (ալտահարները` Լոալ Կազալ, Իբեն Թայլման):

Այնուհետև իր ողջ երաժշտական տաղանդը ցուցադրեց Մարիաննա Շիրինյանը: Կես ժամից ավելի հանդիսատեսը դաշնամուրային երաժշտության հնչյունների աշխարհում էր: Դաշնակահարը նախ՝ կատարեց Մոցարտի «Սոնատ դո մաժոր» ստեղծագործությունը, ապա՝ Շոպենի «Մազուրկա, օպուս 17», «Բալլադ No 3, օպուս 17» ստեղծագործությունները:

Ընդմիջումից հետո դարձյալ կատարվեց լայնակտավ ստեղծագործություն. Բրամսի «Լարային սեքստետ թիվ 1 սի բեմոլ մաժոր, օպուս»-ը, գործը` բաղկացած չորս մասից: Այս անգամ ևս հանդիսատեսները բավականին տպավորված էին, և երաժիշտները տեղի տալով նրանց բուռն  արձագանքին, մի քանի անգամ բեմ դուրս եկան և ի վերջո, որպես բիս` ևս մի ստեղծագործություն հնչեցրին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40