Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր ութերորդ

12.07.2026 10:47
588

Փառատոնը, Աստծո ամեն օր հանդիսատեսին գեղագիտական հաճելի պահեր պարգևելով, մոտենում է վերջնագծին:

Հուլիսի 11-ի համերգային ծրագիրը «Առանց կապող լարերի» խորագիրն էր կրում: Սկզբում հանդես եկավ երաժիշտների քառյակը` Աննա Սարկիսովա (դաշնամուր) և թավջութակահարներ Նարեկ Հեքեքյան, Ալեքսանդր Շիրինյան-Ռոդե, Աստղիկ Սիրանոսյան, ովքեր կատարեցին չեխ կոմպոզիտոր Դավիթ Պոպպերի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը: Այնուհետև հնչեցին գերմանական դասական երաժշտության ռոմանտիզմի ժամանակաշրջանի գլուխգործոցներ:

Կատարվեց Ֆրանց Շուբերտի քնարական և խորապես մարդկային «Դաշնամուրային տրիո No.1 սի բեմոլ մաժոր, օպուս 99» գործը: Դաշնամուր` Մարիաննա Շիրինյան, թավջութակ` Աստղիկ Սիրանոսյան, ջութակ` Անդրեյ Բարանով: Ի դեպ, սա Անդրեյ Բարանովի առաջին բեմելն էր փառատոնում և հանդիսատեսին հիացրեց արտահայտիչ կատարմամբ և բարձր տեխնիկական վարպետությամբ:

Ընդմիջումից հետո հնչեց Ֆելիքս Մենդելսոնի «Օկտետը», որ կոմպոզիտորը գրել է բավականին երիտասարդ տարիքում և մինչև այժմ համարվում է կամերային երաժշտության ամենափայլուն ստեղծագործություններից:

Դահլիճը բուռն ծափողջույններով դիմավորեց այդ ստեղծագործությունը կատարողներին` Հրաչյա Ավանեսյան, Էլլի Սու, Ժիլ Ապապ, Անդրեյ Բարանով, Պոլ Լուան, Լոան Կազալ, Ֆրանցիսկո Վիլլա, Սևակ Ավանեսյան:

Երբ նվագն ավարտվեց, դահլիճը թնդաց ծափերից և բացականչություններից: Եվ որպես բիս` երաժիշտները կատարեցին ևս մի սրտամոտ ստեղծագործություն:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40