Կապանի մշակույթի կենտրոնում կայացավ «Ուրախների և հնարամիտների ակումբ» խաղ-մրցույթ

27.10.2025 12:19
800

Հոկտեմբերի 26-ին Կապանի մշակույթի կենտրոնում կայացավ «Ուրախների և հնարամիտների ակումբ» խաղ-մրցույթը. միջոցառում, որը միավորեց Կապանի, Գավառի, Արտաշատի, Գյումրիի և Ստեփանավանի երիտասարդներին մեկ բեմում։

Խաղը ստացվեց իսկապես հետաքրքիր, բովանդակալից և լարված։ Յուրաքանչյուր թիմ ներկայացավ յուրովի՝ իր քաղաքին և մարզին բնորոշ խառնվածքով, մտածողությամբ ու հումորի զգացողությամբ։

Բոլոր թիմերն էլ հաղթող էին իրենց էներգիայով և խանդավառությամբ , բայց միավորների հաշվարկով հաղթող ճանաչվեց Կապանի թիմը՝ իրենց հումորի, դերային խաղի և կրեատիվ մտածողության համար։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին` երիտասարդներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և նախաձեռնություններին վստահելու համար ։

Հենց նրա շնորհիվ մեր քաղաքի երիտասարդները մշտապես ունեն ինքնաարտահայտման հնարավորություն, և հավատ, որ իրենց ձայնը լսելի է ու կարևոր:

Այս միջոցառումը ևս հնարավոր չէր լինի առանց նրա անմիջական աջակցության:

Հենց նրա վերաբերմունքի շնորհիվ է նաև, որ Կապանի երիտասարդները մնում են այստեղ և շարունակում ստեղծել, նախաձեռնել և զարգանալ՝ ի նպաստ մեր քաղաքի ու դրա ապագայի։

Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40