Կապանի N3 միջնակարգում թմրամիջոց են պատրաստել

03.09.2013 12:45
3695

Օգոստոսի 24-ին` ուշ երեկոյան ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկից, թմրամիջոց ապօրինի պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1968 թ. ծնված Կարեն Հ.-ն եւ 1966 թ. ծնված Թաթուլ Թ.-ն, իսկ դասասեղանների վրա հայտնաբերվել են 5 մլ տարողությամբ չօգտագործված 4 ներարկիչ` ասեղներով, 10 մլ տարողությամբ չօգտագործված ներարկիչ` ասեղով, 10 մլ տարողությամբ օգտագործված, առանց ասեղի ներարկիչ` մուգ դարչնագույն զանգվածով, բամբակի խծուծ, քերված կողային մասերով տասը տուփ լուցկի, յոդի դատարկ սրվակ, օգտագործված շեղբ, ապակյա թափանցիկ սրվակ` մուգ դարչնագույն հեղուկով եւ սեւ զանգվածով, 5 լ տարողության կիսով չափ ջրով լցված պլաստմասե դույլ, որի մեջ առկա է ջրատաքացուցիչ, 1,5 լ տարողությամբ պլաստմասե շիշ` մոտ 300 մլ, բենզինի հոտով հեղուկով` սպիտակ փոշենման նստվածքով, եւ «պիրալգին» տեսակի դեղահաբի 2 դատարկ տուփ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Կարեն Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, անձամբ է պատրաստել եւ պատկանում է իրեն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Կարեն Հ.-ն բացատրություն է տվել նաեւ, որ զանգահարել է ընկերոջը` Թաթուլ Թ.-ին, եւ կանչել նշված դասասենյակ` իր պատրաստած թմրամիջոցից վերջինիս հյուրասիրելու նպատակով:

Կարեն Հ.-ի եւ Թաթուլ Թ.-ի` նշված դպրոց մուտք գործելու հանգամանքները պարզվում են:
Դպրոցի պահակը` 1950 թ. ծնված Անդրանիկ Թ.-ն, բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

panorama.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40