Կապանի նախկին համայնքապետ Աշոտ Հայրապետյանի արձագանքը ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանի ելույթին

16.05.2025 11:00
1807

Սույն տիկնոջ դասալսմանը ներկա եմ եղել մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ։ Հիասթափված նրա կրթամակարդակից, գիտելիքների, իմացության, մանկավարժական ձիրքի (նախկինում եղել է «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ) ցածր շեմից, ավելի ճիշտ դրա բացակայությունից՝ ցանկություն կար լքելու դասարանը, բայց աշակերտներին չնեղացնելու պատճառով շարունակում էինք մնալ այնտեղ և լսել ուսուցչին օրվա թեման վերաբերում էր 1920-1921 թթ Լեռնահայաստանի իրադարձություններին։ Որոշ ժամանակ անց մարզպետ Սուրեն Խաչատրյանի համբերությունը հատեց, և նա ստիպված էր ընդհատել ուսուցչուհուն՝ դիտողություն անելով թեմային վերաբերող կոնկրետ դրվագների խեղաթյուրման առիթով, ներկայացնելով եղելությունը ամենայն մանրամասնությամբ, ճիշտ ժամանակագրական հաջորդականությամբ, շեշտելով դերակատարներին, տեղանունները և արդյունքները։ Մարզպետի խոսքը տևեց մոտ 20-25 րոպե հիացած նրա խորը գիտելիքներով՝ նրան զարմացած ունկնդրում էին ոչ միայն երեխաները, այլև ներկա գտնվող մանկավարժները, կրթության ոլորտի պատասխանատուները և հատկապես մոտ ապագայում երեսփոխան դարձած սույն տիկինը։ Նշեմ, որ ներկայիս սույն պատգամավորի համար այս դեպքը որևէ բացասական հետևանքներ չթողեց խոսքը վերաբերում է կարգապահական պատժի կամ (ինչպես ինքը կասեր) բռնաճնշումների ենթարկելուն։ Այժմ խոսքը իհարկե Ս Խաչատրյանի մասին չէ (նրա՝ Հայոց և մասնավորապես Սյունիքի պատմությանը փայլուն տիրապետելու և ֆենոմենալ հիշողության մասին գրելով՝ կարծում եմ՝ քչերին կզարմացնեմ), այլ՝ թերուս և մակերևութային գիտելիքների տիրապետող ուսուցչուհու՝ բյուրդան (հանկարծակի, вЫдруг:)), շատերի պես ինքն էլ զարմացած կլինի) երեսփոխանի դերում հայտնված, իր հավատարիմ ուսապարկի սուրբ պարտքը համարած՝ բացահայտելու սեփական անձի նվազ մտավոր կարողությունները և նվաստ մարդկային որակները արդեն իսկ ԱԺ ամբիոնից։

Խելքին աշեցե՛ք ․․․

14.05.2025 թ

* * *

Չգիտեմ՝ խնդամ, թե՞ լամ...

Ասա՝ ով էր լեզվիցդ քաշում, թե վարկանիշ վերականգնելու միամյա ծրագրի իրագործման գործում քաղաքական կշիռ ունեցող Ձեզ պես մեկի մասնակցությունը մեծ նպաստ կբերի ձեր գահավիժած կառույցին։ Այսքան տարի որպես երեսփոխան կոճակ սեղմելու պատասխանատու գործին լծված՝ աշխատավարձ ու պարգևավճար եք ստացել հարկատուների հաշվին։ Շարունակեիք աննկատ մնալ հավատացե՛ք, դրանից Դուք միայն կշահեիք։ Չէ՞ որ Ձեր ելույթում ակնհայտ սուտ և զրպարտություն եք տարածում, իսկ հետո անկեղծորեն վիրավորվում, որ Ձեր ելույթին անդրադարձել եմ, և ինչպես Դուք ասեցիք Ձեր խոսքում, թիրախավորել եմ։ Բա ո՞ր երեսփոխանի կրծքանշանը կպցնում էիք համապատասխան տեղին, չէ՞իք մտածում, որ Դուք այլևս «թիրախ» եք, թե ինչպես նշեցիք, պիտի քողարկվեք կենսաբանորեն կին լինելու հանգամանքով։ Ի դեպ դրա վերաբերյալ հանգուցյալների և կանանց մասին կա՛մ՝ դրականը, կա՛մ՝ ոչինչ։ Ձեզ չի հաջողվի (առաջինը չեք, որ փորձում եք) ինձ հանել հավասարակշռությունից, իսկ եթե նույնիսկ կարծեք, թե հաջողվել է, ապա իմ դաստիարակությունն և բարեվարքությունը թույլ չեն տա քննադատել մարդուն որպես կին, մայր, քույր, և անդրադառնալ տեսքին կամ հագուկապին։

Հիմա ինչպես ասում են կարգով ու շարքով։

- Ինչ վերաբերում է ընկերանալու հայտին ըստ երևույթին շփոթելու (չասեմ ստելու) հակվածությամբ ապրել մի ամբողջ կյանք, կամ դրա գիտակից մասը(պաթոլոգիա), համոզված եմ՝ հաճույք չի պատճառել ո՛չ Ձեզ, ո՛չ էլ Ձեզ շրջապատող մարդկանց։ Սովորաբար ընկերանալու հայտ ինքս հազվադեպ եմ ներկայացնում, բայց եթե կցանկանաք, բացառության կարգով կարող եմ ներկայացնել, որպեսզի գրածս նյութերին սկզբնաղբյուրից ծանոթանաք։

- Ինքս ծնվել և մեծացել եմ մանկավարժի ընտանիքում և մեծ հարգանք ունեմ այդ մասնագիտության տեր, սերունդներ կրթող և դաստիարակող մարդկանց հանդեպ և առիթի դեպքում միշտ խոնարհվել ու խոնարհվում եմ նրանց առաջ։ Նրանք անմնացորդ նվիրվում են իրենց աշխատանքին, որը առաքելություն եմ համարում։

Բարեբախտաբար կամ դժբախտաբար թե՛ ես, թե՛ դուստրս Ձեր աշակերտը չենք եղել (ինչպես որ պնդում եք)։ Բարեբախտաբար, որովհետև մենք երջանկություն ենք ունեցել կրթվելու ակադեմիական մակարդակի ֆունդամենտալ գիտելիքներին տեր վարժապետների կողմից։ Դժբախտաբար, որովհետև առիթ կունենայինք համոզվելու, թե ինչպիսին չպիտի լինի ուսուցիչը ճիշտ այնպես, ինպես որ հիմա ձեր իշխանության ներկայացուցիչները «мастер класс» են ցուցադրում, թե ինչպիսին չպիտի լինի երկրի ղեկավարը, նախարարը, պատգամավորը ․․․ մի խոսքով իշխանավորը։

- Որպես համայնքի ղեկավար ընտրվել եմ ոչ միայն 2016թ, այլ մինչ այդ՝ 2012թ, իսկ դրանից հետո նաև՝ 2017թ․։ Իրո՞ք համարում եք, որ ընտրությունները կեղծվել են, բոլոր 3 դեպքերու՞մ էլ։ Եթե անկեղծ, ապա դուք ու՞մ եք ընտրել պատասխանելը պարտադիր չէ։ Բա ինչու՞ Ձեր աշակերտների հետ հանդիպում խնդրեցիք և եկաք իմ աշխատասենյակ, եթե ինձ լեգիտիմ չէիք համարում։ Ձեր ժպիտներն ու հաճոյախոսություները կե՞ղծ էին, թե՞ պարտադրված էիք։ Այդ դեպքում երեխաներին ի՞նչ օրինակ էիք ծառայում։

- Արդարության մասին չխոսեմ, անշնորհակալ գործ է, Ձեր օրինակը վկա։

- Ինձ չեն ապտակել (Ձեր խոսքից), նույնիսկ հայրական ապտակի հաճույքը չեմ զգացել, բայց ինձ և միլիոնավոր հայի ապտակել եք դուք և ձեր рыжие псы и партнеры, ինչից դեռ երկար ժամանակ ուշքի գալը անհնար կլինի։ Այս հարցում ես ներում չունեմ ոչ մեկիդ հանդեպ, бандерлоги, ինչպես Քիպլինգը կասեր։

- Թե՝ Ս Խաչատրյանին, թե, երկրորդ, երրորդ նախագահներին վարկաբեկելու բեռը կրելը, ծանրացած Ձեր կանացի ուսերին, Ձեր քաղաքական քաշային կատեգորիայի գյորա (հագով) չէ անշնորհակալ գործով մի զբաղվեք։ Ես Ձեզ կհարգեի, եթե Ս Խաչատրյանին մականունով անվանեիք Ձեր ելույթում նկարագրած ժամանակներում, ինչպես որ հիմա եք Ձեզ թույլ տալիս այդ ամբիոնից։

Ասացվածք կա «Մի քանի փետուր պատահական մարմնին կպնելուց արծիվ մի՛ զգացեք»։

- Այո՛, իրավացի եք, սովորելը ճիշտ է, անհրաժեշտ է, ողջունում եմ Ձեր մղումները, բայց վախենալու չէ, ինչպես որ Ձեր խոսքում նշեցիք (թեև ի՞նչ իմանաս, միգուցե այն իրոք վտանգ է ներկայացնում որոշների համար)։

Նորաձևությանը հետևելու սիրահար չեմ (միգուցե երիտասարդ տարիքում եղել է նման բան), բայց սովորել և կրթվել նորաձև երևալու համար կողմնակիցն էլ չեմ, և առհասարակ նորաձևությունն ու կրթությունը զուգահեռ հարթություններ են։

Եվ վերջում.

Դուք ինքներդ եք Ձեզ թիրախավորում խոսափողին մոտենալու Ձեր անզուսպ ձգտումով, իսկ ես ընդամենը «արդարացված» առիթ ստեղծեցի, այնպես որ դեռ պիտի շոյված զգաք իմ ուշադրությամբ, և որ Ձեր անձը հիշատակել եմ։

Երկար ստացվեց, ժամանակս սուղ էր։

15.05.2025 թ

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել

05.12.2025 11:38

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

05.12.2025 10:44

Տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ. Մելիքյանը՝ հրդեհների ու օդի աղտոտվածության մասին

05.12.2025 10:35

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան

04.12.2025 18:56

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

04.12.2025 18:52

Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

04.12.2025 17:34

Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում

04.12.2025 16:59

Ռուսաստանը միշտ արել է հնարավորը՝ հայ-ադրբեջանական կարգավորման համար. Շոյգու

04.12.2025 16:54

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության հանընդհանուր ապահովագրության և պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծերը

04.12.2025 16:49

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը

04.12.2025 16:47

ԵՄ-ն ցանկանում է ամեն կերպ վնաս հասցնել ՀՀ-ի տնտեսության համար կարևոր ոլորտներում. Զախարովա

04.12.2025 16:26