Կապանի պատվիրակության այցելությունները շարունակվել են Նոր Ջուղա թաղամասում, Քաշան քաղաքում և մայրաքաղաք Թեհրանում

27.10.2023 21:31
1370

Սպահան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 22-ին Կապանի պատվիրակությունը ՍՀԹ Ազգային Առաջնորդարանում հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի նախագահությամբ հանդիպում է ունեցել Թեմի պատգամավորական ժողովի, Թեմական և կրոնական խորհուրդների, Հաշվեքննիչ մարմնի, Հայ Դատի հանձնախմբի անդամների ու համայնքում գործող միությունների նախագահների հետ։ Հանդիպմանը քննարկված թեմաների առանցքում Սյունիքն էր, Արցախում պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը և այս օրերին համայն հայության կողմից դիմագրավվող մարտահրավերները, ինչպես նաև Սպահանի հետ նոր կապերի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Նույն օրն առավոտյան Սպահանի 5-րդ շրջանի քաղաքապետ պրն. Քարգարիի, քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանի ուղեկցությամբ՝ պատվիրակության անդամները նախ այցելել են Նոր Ջուղայի Հայոց երաժշտական թանգարան, ապա Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ հանդիպում են ունեցել մանկապարտեզի, «Արմէն» տարրական և «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրենությունների հետ: Շրջայցի երրորդ օրվա ծրագիրը եզրափակվել է «Ս. Բեթղեհեմ», Ս. «Ամենափրկիչ» վանքի «Ս. Հովսեփ Արիմաթացի» եկեղեցիներ, Ազգագրական և «Խաչատուր վրդ. Կեսարացի» թանգարաններ, ապա Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միություն այցելությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի վերջին օրը՝ հոկտեմբերի 23–ին, պատվիրակությունը համայնքի ղեկավարի գլխավորությամբ հանդիպումներ է ունեցել նաև Քաշանի քաղաքապետի և համայնքապետի հետ, և նրանց կողմից ստացել փոխգործակցության առաջարկներ, որոնք հիմնականում վերաբերում էին մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին։ Համայնքի ղեկավարն իր հերթին պաշտոնյաններին՝ իրենց պատվիրակություններով հրավիրել է Կապան՝ տեղում ծանոթանալու առկա ներուժին և համագործակցության հնարավորություններին։

Իսկ երեկոյան, պատվիրակության անդամները Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում հանդիպել են տեղի հայ համայնքի, Հայ դատի հանձնախմբի, Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Իրանի Իսլամական Խորհրդարանում հյուսիսային և հարավային իրանահայության պատգամավորների հետ։ Միության նախագահ Սոֆի Ջաղարբեգյանի և միության անդամների ուղեկցությամբ պատվիրակությունը շրջել է մարզավանի տարածքում, ծանոթացել կազմակերպության պատմությանը, մարզավանի հնարավորություններին և իրականացվող աշխատանքներին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40