«Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ներքոգրյալ աշխատողի թափուր տեղերի համար

28.08.2023 12:22
3283

«Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ներքոգրյալ աշխատողի թափուր տեղերի համար.

  1. Զինվորական ղեկավար
  2. «Մաթեմատիկա» առարկան դասավանդող դասախոս- 344ժամ
  3. «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկան դասավանդող դասախոս– 136ժամ
  4. «Հայոց պատմություն» առարկան դասավանդող դասախոս- 184ժամ
  5. «Հասարակագիտություն» առարկան դասավանդող դասախոս- 172ժամ
  6. «Պատմություն» առարկան դասավանդող դասախոս- 158ժամ
  7. «Օտար լեզու / Անգլերեն» առարկան դասավանդող դասախոս- 438ժամ
  8. «Նկարչության հմտություններ» մոդուլը դասավանդող դասախոս- 54ժամ
  9. «Սոցիալական-մանկավարժական տեխնոլոգիաների կիրառումը սոցիալական աշխատանքում» մոդուլի դասավանդող դասախոս- 72ժամ
  10. «Սոցիալական աշխատանք» մասնագիտության մասնագիտական մոդուլների դասավանդող դասախոսներ

Թափուր տեղի մրցույթին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր համապատասխանում են.

  1. Զինվորական ղեկավարի դեպքում  մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել պահեստազորի սպաների բարձրագույն ռազմական կրթությամբ կամ բարձրագույն կրթությամբ և համապատասխան վերապատրաստում ունեցող անձիք:
  2. Հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում՝ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին,
  3. Մասնագիտական առարկաների/մոդուլների դեպքում տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին:

Պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին է ներկայացնում ներքոնշյալ փաստաթղթերը.

  1. Դիմում
  2. Կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը)
  3. Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում)
  5. Ինքնակենսագրություն
  6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափի
  7. Արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը):
  8. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը, հավաստագրերը (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերը ընդունվում են քոլեջի մասնաշենքում, ս.թ օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1600, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերին: Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 1200-ին քոլեջում:

Հասցեն՝ ք. Կապան, Շահումյան 37ա,

հեռախոս՝ 0285-5-25-70, 093-777-663:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40