Կապանի քաղաքապետի ընտրություններում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը ռեյտինգայինով մասնակցելու է ԱԺ ընտրություններին

06.11.2018 14:58
1409

«Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից հետո թիմային որոշում ենք կայացրել՝ Սյունիքում ռեյտիգային ընտրացուցակով առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու»: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը, որը նախորդ ամիս մասնակցում էր Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին: Բաբայանը քաղաքապետ ընտրված անկուսակցական Գեւորգ Փարսյանին պարտվել էր մոտ երկու հազար ձայնի տարբերությամբ՝ Փարսյանը ստացել էր 10 507, Նարեկ Բաբայանը՝  8 499 քվե:

Խորհրդարանական առաջիկա ընտրություններում Նարեկ Բաբայանն առաջադրվելու է Սյունիքի եւ Վայոց Ձորի 12-րդ ընտրատեղամասում: Կապանի քաղաքապետի ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Նարեկ Բաբայանի մասին՝ որպես քաղաքական գործիչ, դեռ շատ ենք լսելու: Թեեւ, սա եւս վերջինիս համար իր քաղաքական գործունեությունը շարունակելու խթան է, մեր զրույցում Բաբայանն ասաց, որ ընտրություններին մասնակցելու գլխավոր մոտիվացիան իր քաղաքական ձգտումներն են.

«Նպատակը մեկն է. ավելի բարձր ամբիոններից բարձրացնել սյունեցիների եւ վայոցձորցիների հարցրերը եւ հետամուտ լինել՝ դրանց լուծումները գտնելու»,- նշեց նա:

Վերջինիս խոսքով՝ Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից հետո քաղաքացիների տրամադրությունները թույլ են տալիս կարծել, որ լարվածություն չկա, եւ ինքը՝ Բաբայանը, վստահ է, որ ընտրված թեկնածու Փարսյանին ձայն տվածներից շատերն այս ընտրություններում կքվեարկեն իր օգտին:

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրություններին թաղային հեղինակությունների ակտիվանալուն՝ Բաբայանն ասաց, որ ինքը կիսում է Փաշինյանի այն կարծիքը, որ այդ հեղինակությունները գործել են նաեւ Կապանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ. «Բայց մենք այս անգամ նմանօրինակ ընտրություններ թույլ չենք տալու»,- հավելեց նա:

Սյունիքում խոսակցություններ են շրջանառվում, որ Բաբայանը պատգամավոր ընտրվելու դեպքում չի գնալու խորհրդարան, սակայն վերջինս մեր զրույցում կտրականապես հերքեց այդ լուրերը: Նա սյունեցիներին ու վայոցձորցիներին կոչ արեց ճիշտ ընտրություն կատարել եւ թույլ չտալ, որ այլ ուժեր ազդեն իրենց ընտրության վրա:

Դեռեւս հստակ չէ՝ բացի Բաբայանից էլ ովքեր Կապանում կառաջադրվեն «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով:

Նարեկ Բաբայանը քաղաքականության մեջ է դեռեւս 2014 թվականից: Բացի Կապանի քաղաքապետի՝ վերջերս տեղի ունեցած ընտրությունները՝ նա երկու անգամ մասնակցել է Կապանի ավագանու ընտրություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ ԵԼՔ կուսակցությունների դաշինքի ցուցակներով:

armtimes.com

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11