ԿԱՊԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

13.01.2019 17:44
1615

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ հերթական անգամ զորակոչի մեկնարկը հանդիսավորությամբ ազդարարվեց խորհրդանշական վայրում՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում։

Նախքան հանդիսավոր արարողությունը օրհնության կարգ մատուցվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

Կապանից և Քաջարանից բանակ զորակոչվող երիտասարդներին բարի ծառայություն մաղթելու, հիշարժան օրը զորակոչիկների ու նրանց հարազատների հետ կիսելու էին եկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի, Սյունիքի մարզպետարանի, վետերանների խորհրդի, Կապանի և Քաջարանի համայնքապետարանների ներկայացուցիչները։

Միջոցառման ավարտին հավաքվածները ծաղկեդրում կատարեցին Գարեգին Նժդեհի հուշահամալիրին, նորակոչիկները համայնքապետարանի կողմից ստացան առաջին անհրաժեշտության պարագաների փաթեթներ, որից հետո երգ ու երաժշտության հնչյունների ներքո մեկնեցին մայրաքաղաք՝ կենտրոնական հավաքակայան։

Հիշեցնենք, որ Կապանում ձմեռային զորակոչը մեկնարկել է հունվարի 13-ին և կավարտվի հունվարի 23-ին:

 

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40