Կապանցի 7-ամյա տղային Մոսկվայում վիրահատել են. մանրամասներ

08.04.2020 14:25
1553

Դավիթի համար դժվար է ինքնուրույն տեղաշարժվելը, սակայն բժիշկները նշում են, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։

Կապանի բնակիչ, 7-ամյա Դավիթ Ավագյանին, որը Մոսկվա էր տեղափոխվել, բարեհաջող վիրահատել են Նյարդավիրաբուժության ԳՀԻ-ում։ Տեղեկությունը հաղորդում է RT–ն։

Մարտի սկզբին տղան անսպասելիորեն վատացել է։ Նրա մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել, որի չափերը 3.5 սմ–ի էին հասնում։ Հայ բժիշկների խոսքով` ցանկացած պահի տղայի մոտ կարող էր սրտի կանգ առաջանալ: Նրան շտապ վիրահատություն էր անհրաժեշտ, որը կարող էին անել Մոսկվայում կամ Գերմանիայում։ Նշված ժամկետներում Գերմանիա մուտք գործելը հնարավոր չէր, իսկ Մոսկվայում ընտանիքը հարազատներ ունի։

Դավիթի հարազատները դիմել էին Մոսկվայի Ն.Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտ։

Սակայն մինչ Դավիթի ընտանիքը փաստաթղթեր էր պատրաստում, Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումներ մտցրեց երկիր մուտք գործող օտարերկրացիների համար։

Դավիթի մեկնելու թույլտվությունը ստացվել է RT հեռուստացանցի ջանքերի շնորհիվ, որը դիմել էր ՌԴ ԱԳՆ, որպեսզի նրանք կապ հաստատեն հայ գործընկերների հետ և փրկեն երեխայի կյանքը, քանի որ արդեն ժամերի հաշվարկ էր գնում։

 «Վիրահատությունն արվեց: Այն կատարեց Յուրի Կուշելը։ Ամեն ինչ բարեհաջող անցավ, հաջորդ օրն արդեն երեխային վերակենդանացման բաժանմունքից սովորական հիվանդասենյակ են տեղափոխել», - նշված է հրապարակման մեջ։

RT-ի հետ զրույցում տղայի ազգական Աննա Գրիգորյանն ասել է, որ Դավիթը դեռ շատ թույլ է, նա ուժեղ ցավեր ունի։ Սակայն նա իրեն ձիգ է պահում. ներարկումների ժամանակ լաց չի լինում, ամեն ինչ լուռ է տանում, թեև դա նրա համար դժվար է։

Դավիթի մայրը նրա հետ հիվանդանոցում է։ Դա անհրաժեշտ է, քանի որ տղան ինքնուրույն ոչինչ չի կարող անել։

 «Նա չի տեղաշարժվում, չի կարող կանգնել, չի կարող գնալ լվացվելու, նրան պետք է գրկած տանել», - ասում է Գրգորյանը։

Եթե տղայի վիճակը թույլ տա, նրան ու իր մայրիկին կարող են տուն ուղարկել նաև մինչև հյուսվածաբանական վերլուծության արդյունքների պատրաստ լինելը:

7-ամյա Դավիթ Ավագյանը ծնողների ու ավագ քրոջ հետ ապրում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։


armeniasputnik.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22