Կապանցի զինակոչիկների հերթական խումբը մեկնեց հայոց ազգային բանակ

20.07.2017 12:53
1935

Հուլիսի 20-ին զինակոչիկների հերթական խումբը Կապանից մեկնեց կենտրոնական հավաքակայան: Ինչպես միշտ մարդաշատ էր Կապանի զինկոմիսարիատի առջեւի պուրակը: Հայրենիքի ապագա պաշտպաններին ճանապարհելու էին եկել հարազատն ու մտերիմը, հարեւանն ու ընկերը:

Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը բանակ է ճանապարհում հորեղբոր թոռանը՝ Արշավիր Պետրոսյանին եւ մաղթանք հնչեցնում՝ «Երկրին խաղաղություն լինի, այսօրվա զինակոչիկներն արժանապատվորեն կատարեն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, քանզի հայրենիքն է, որ իսկապես պաշտպանելու կարիք ունի եւ հայրենիքն է, որ պահում է ազգը»:

Զինակոչիկ Արեն Թումանյանն առանձնանում է մյուսներից, բանակ է մեկնում բուհն ավարտելուց հետո: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում» բաժինը: Ասում է՝ ընկերներս ծառայում են բանակում՝ գնում եմ նրանց փոխարինելու:

Արկադիա Ահարոնյանի թոռը ծառայում է բանակում, ձմռանն է զորացրվելու, իսկ այսօր քրոջ թոռանը՝ Վոլոդյային է բանակ ճանապարհում. «Թող բարի ծառայություն լինի բոլորին», - այսպես է ձեւակերպում իր մաղթանքն այսօրվա զինակոչիկներին:

Օրվա խորհրդին նվիրված հանրահավաքը բացեց Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը:

«Մենք ամեն զորակոչի ժամանակ շոշափում ենք թեմաներ, որ շատ կարեւոր է մատաղ սերնդի դաստիարակության եւ մեր հայրենիքի պաշտպանության ու ընդհանրապես մեր ժողովրդի ինքնագիտակցության համար», - ասաց զինվորական կոմիսարը: - Այսօր թեման նվիրելու ենք մեր զորացրված տղաներին, ովքեր անցան քառօրյա պատերազմի քուրայով եւ մարտնչեցին հակառակորդի դեմ: Նրանց հաստատակամության շնորհիվ է, որ աշխարհը հաշվի է նստում մեր ազգի ու պետության հետ: Իսկ այսօրվա զինակոչիկները մեկ օր հետ զինվորական համազգեստ են կրելու, շարք կանգնելու եւ կատարելու հրամանատարների առաջադրանքներն ու հրամանները: Դրանք պիտի պարտադիր կատարվեն, կլինի կարգապահություն՝ հաջողություններ կգրանցվեն բանակում, չի լինի կարգապահություն՝ այն կվերածվի մի խառն ամբոխի: Ուստի ձեզնից պահանջում եմ՝ եղեք կարգապահ, հրամանատարներին եւ զինակիցներին հարգող, հրամանները ժամանակին եւ ճիշտ կատարող, որպեսզի ձեր թիկունքում զգան, որ հուսալի է երկրի պաշտպանությունը:

Մենք իրավունք չունենք ոչնչից նեղանալու, ամեն ինչ ստեղծել ենք մենք եւ պատասխանատվություն ենք կրում ամենի համար, ինչ այսօր կա: Մեզ պետք է խաղաղ հայրենիք, կայուն պետություն եւ հզոր, մարտունակ բանակ: Իսկ այդ ամենին հասնելու համար ամենահզոր զենքը ոչ թե «Իսկանդերն» է, այլ ազգի համախմբվածությունն ու աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Եթե յուրաքանչյուրս հստակ իմանանք մեր տեղն ու դերը շարքում եւ անհրաժեշտության դեպքում կատարենք մեր առջեւ դրված խնդիրները, ապա մեզ երբեք հաղթող չի կարող լինել»:

Կապանի զինկոմն իր խոսքում երախտագիտություն հայտնեց այն զինապարտներին, ովքեր մի քանի օր առաջ տեղի ունեցած զորահավաքային զորավարժությունների ժամանակ առաջին կանչով ներկայացան զինկոմիսարիատ եւ մեկնեցին զորամաս՝ մեկօրյա զորավարժություններին մասնակցելու համար: Նաեւ շնորհակալություն հայտնվեց պատերազմի եւ թիկունքի վետերաններին, ովքեր պարտաճանաչորեն մասնակցում են զինակոչներին նվիրված հանրահավաքներին:

Ողջերթի խոսք ասաց Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանը:

Այնուհետեւ Լեոնիդ Գրիգորյանը պատվոգիր հանձնեց Գարիկ Էլչյանին եւ Ժիրայր Մարգարյանին, ովքեր 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ զենքը ձեռքին հետ մղեցին հակառակորդին: Պատվոգրի արժանացավ նաեւ թիկունքի վետերան Միշա Պողոսյանը՝ Կապանի զինկոմիսարիատի զինակոչային միջոցառումներին ակտիվ մասնակցության եւ ծննդյան 90-ամյակի համար:

Ամառային զորակոչի երրորդ հավաքի զինակոչիկները հարազատ-բարեկամ-ընկերների բարեմաղթանքի խոսքերի ուղեկցությամբ եւ ծափողջույնների ներքո մեկնեցին կենտրոնական հավաքակայան:

Բարի ծառայություն եւ բարի վերադարձ տղաներին, իսկ Հայոց տանը՝ Արցախի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղ երկինք, ստեղծագործական ընթացք, միասնություն ու համախմբվածություն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08