Կապանում առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնություն

04.03.2024 15:58
865

Մարտի 2-ից 3-ը Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում, Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնություն։

Առաջնությանը մասնակցում էին 70-ից ավելի մարմնամարզուհիներ Երևանից, Գյումրիից, Քաջարանից եւ Կապանից՝ տարբեր տարիքային խմբերում։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադեւոսյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը։ Ողջունելով մասնակիցներին Գոռ Թադեւոսյանը նշեց, որ նման առաջնությունների անցկացումը նպաստում է մարզաձևի զարգացմանը եւ մասսայականացմանը, իսկ Սահակ Անտոնյանը իր խոսքում ընդգծեց, որ Կապանը հանրապետությունում այն եզակի քաղաքներից է, որն ունի միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց, ինչը թույլ է տալիս առաջնությունը կազմակերպել բարձր մակարդակով։

Մրցանակային` առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած մարմնամարզուհիները պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով եւ մեդալներներով։

Պատվավոր հյուրերը արժանացան բյուրեղապակյա գավաթների՝ Կապանի համայնքապետարանի կողմից։

 Առաջնությունը ֆինանսավորվել է «Կապան» բարեգործական հիմնադրամի կողմից:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01