Կապանում են Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչները

19.06.2025 17:18
494

Հունիսի 19-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցյանին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին կցորդ Չժան Ցինմինը, խորհրդական Վան Ցզինտաոն, առաջին և երկրորդ քարտուղարները։

Համայնքի ղեկավարը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ձևավորված շարունակական փոխգործակցությունը՝ ներկայացնելով վերջերս Նինբո քաղաք կատարած այցի մանրամասները։ Նա նշել է, որ նախորդ հանդիպումից հետո Կապանի և Նինբոյի միջև հարաբերությունները մտել են նոր փուլ և մեկնարկել են առարկայական գործընթացներ։ Այս համատեքստում համայնքի ղեկավարն իր շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին՝ երկու քաղաքների միջև բարեկամական կապերի վերականգնմանն ուղղված ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում, որպես առանցքային թեմա, քննարկվել են երկկողմ մտահոգություն ներկայացնող տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին ԻԻՀ-ից դեպի Կապան եկող Չինաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման, Երևան տեղափոխման, Կապանում ժամանակավոր տեղակայվելու դեպքում նրանց տեղավորման կազմակերպչական հարցերը։

Համայնքի ղեկավարն իր լիարժեք պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանում Չինաստանի դեսպանատան աշխատանքներին։

Կողմերը պայմանավորվել են բոլոր հարցերի շուրջ սերտ համագործակցություն ունենալ և անհրաժեշտության դեպքում շարունակական կապ պահպանել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40