Կապանում ԻԻՀ հյուպատոսարանի գեղեցիկ նախաձեռնությունը, որն իրանական ժողովրդի հերոսականության մասին է վկայում

27.05.2026 17:34
590

Մայիսի 26-ին Կապանում անցկացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի նախաձեռնած «Մեր վրձինների գույներն ընդդեմ պատերազմի» խորագրով նկարչական մրցույթ-ցուցահանդեսը:

Միջոցառմանը մասնակցում էին Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Երևանի և Սյունիքի տարբեր դպրոցների ու արվեստի կենտրոնների սաները, որոնց աշխատանքները միավորված էին մեկ գաղափարի շուրջ՝ խաղաղություն։ Յուրաքանչյուր նկար իր մեջ կրում էր պատերազմի ցավի ընկալում, խաղաղության սպասում և մանկական անկեղծություն՝ հիշեցնելով, որ նախաձեռնությունը նվիրված է ոչ միայն Իրանի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում նահատակված իրանցի երեխաների հիշատակին, այլև մարդկային կյանքի արժեքին ու աշխարհի բոլոր երեխաների անվտանգ ապագային։ Երեխաները պետք է ապրեն խաղաղ երկնքի տակ, սովորեն, երազեն ու ժպտան, ոչ թե դառնան պատերազմի զոհ։

Միջոցառմանը  երաժշտական համարներով հանդես եկան Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի սաները՝ ստեղծելով խաղաղության ու հուզականության մթնոլորտ։

Ավարտին իր խոսքն ասաց Կապանում ԻԻՀ գլխավոր  հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին՝ շեշտելով, որ եթե աշխարհը ղեկավարեին երեխաները, պատերազմներ չէին լինի, քանի որ հենց երեխաներն են բոլորից լավ հասկանում խաղաղության արժեքը։

Նա ցավով ընդգծեց, որ պատմության ընթացքում պատերազմների առաջին զոհերը միշտ երեխաներն են եղել՝ հիշեցնելով Մինաբ քաղաքի դպրոցի ողբերգությունը:

Գլխավոր հյուպատոսը պատմեց, որ երեխաներին օգնության հասած ծնողների և շտապօգնության մեքենաների մոտենալուց հետո դպրոցը կրկին հրթիռակոծվել է։

Իր խոսքի ավարտին նա ներկաներին կոչ արեց միասնական աղոթել, որպեսզի աշխարհում խաղաղություն և հանգստություն հաստատվի։

Միջոցառման ամենահուզիչ հատվածներից էր Մինաբից ժամանած նահատակ աշակերտ Մաքան Նասիրիի ծնողների ներկայությունը։ Մաքանի մայրը պատմեց, որ որդին առաջին դասարանի աշակերտ էր ու, թեև այսօր ֆիզիկապես իրենց կողքին չէ, նրա հոգին շարունակում է ապրել։ Նա ծանր ցավով նշեց, որ  որդուց մնացել է միայն մեկ կոշիկ, սակայն  ընդգծեց, որ իրենց որդու անունն այսօր դարձել է խաղաղության ու անմեղության խորհրդանիշ.«Մաքանը կա, կլինի և միշտ կապրի»։

Հոգևոր պատգամով հանդես եկավ Կապանի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանան՝ ընդգծելով, որ շատ երեխաների նկարներում իշխում է խաղաղության աղավնու կերպարը։ Նա նշեց՝ «Երեխաների նկարներում պատերազմ չկա։ Այնտեղ կա միայն խաղաղություն, լույս և կյանք»՝ շեշտելով, որ արվեստը հաճախ դառնում է այն լեզուն, որով երեխաներն արտահայտում են խաղաղության իրենց ամենախորը պատկերացումը։

Ելույթներն ընդմիջվում էին 2026 թ․ փետրվարի 28-ին  Իրանի Մինաբ (Minab) քաղաքի տարրական դպրոցում՝ ԱՄՆ-ի զինված ուժերի ռմբահարությունից տեղի ունեցած աննկարագրելի ողբերգության դրվագներն արտացոլող տեսանյութերով։

Միջոցառման ավարտին  մրցույթի հաղթողները պարգևատրվեցին, ինչպես նաև շնորհակալագրեր հանձնվեցին կազմակերպիչներին, մանկավարժներին ու ժյուրիի անդամներին՝ գնահատելով նրանց ներդրումն ու աշխատանքը միջոցառման հաջող իրականացման գործում։

 

 

 Իզա Ասծատրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40