Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

21.03.2025 12:56
856

Հարգելի պարոն հյուպատոս

Ձեզ եմ փոխանցում «Սյունյաց երկիր» պարբերականի խմբագրակազմի, մեր ընթերցողների ու հետևորդների, նաև իմ սրտաբուխ շնորհավորանքն Իրանի ազգային ամենամեծ տոներից մեկի՝ Նովրուզի կամ Նոր տարվա կապակցությամբ։

Գարնան առաջին օրը և բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնի առթիվ Ձեզ, հյուպատոսարանի աշխատակազմին և Իրանի ողջ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, անվտանգ ընթացք, հաջողություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետագա հզորացման ճանապարհին։

Սյունիքում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության ողջամիտ և անթաքույց դիրքորոշումը՝ Հայաստանի Հանրապետության և մասնավորապես Սյունիքի անվտանգության ապահովման գործում։

Մենք տեսնում և գնահատում ենք Կապանի հյուպատոսարանի և անձամբ Ձեր անկեղծ ու ակտիվ գործունեությունը՝ հայ–իրանական բարեկամության զարգացման ու հետագա խորացման ուղղությամբ։

Թո՛ղ հարատևի մեր երկու ժողովրդի՝ հազարամյակների խորքից եկող բարեկամությունը։

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» պարբերականի և «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի գլխավոր խմբագիր

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40