Կապանում ջերմորեն ողջունեցին Սամվել Ալեքսանյանին՝ լրագրության ոլորտում միջազգային երկու մրցանակի արժանանալու կապակցությամբ

26.11.2025 11:27
916

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 26-27-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը Մոսկվայում մասնակցել է հանրային դիվանագիտության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։

Տոնակատարության շրջանակում՝ հոկտեմբերի 26-ին, ամփոփվել են օտարերկրացի լրագրողների ու բլոգերների միջազգային 4-րդ մրցույթի արդյունքները։

Վեց անվանակարգով անցկացված «Անկեղծ տեսակետ» մրցույթի «Լավագույն հրապարակախոսական և վավերագրական նյութ» անվանակարգում մրցանակի է արժանացել Սամվել Ալեքսանյանը։

Մրցույթի մասշտաբները պատկերացնելու համար նշենք՝ մրցանակն ունեցել է 821 առաջադրում՝ 75 երկրից։

Այդ օրերին Մոսկվայում ամփոփվում էր նաև «Եվրասիայի» մրցանակաբաշխությունը։ Արդյունքում՝ հոկտեմբերի 29-ին, Սամվել Ալեքսանյանն արժանացավ «Եվրասիայի ձայն ոգեշնչել» անվանակարգի 3-րդ մրցանակին։

Միջազգային այդ մրցույթին հայտ էին ներկայացրել 3700 ֆիզիկական և իրավաբանական անձ՝ 27 երկրից։

***

Նոյեմբերի 25-ին կապանյան մտավորականության ներկայացուցիչները հավաքվել էին մարզկենտրոնի «Дом русской книги»  մշակութային կենտրոնում՝ հանդիպելու Սամվել Ալեքսանյանի հետ։

Հանդիպումը վարում էր Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության՝ Կապանում հյուպատոսարան հիմնելու աշխատանքային խմբի ներկայացուցիչ Լուկա Եզերսկին, ով նախ և առաջ շնորհավորեց Սամվել Ալեքսանյանին՝ միջազգային հեղինակավոր երկու մրցանակի արժանանալու կապակցությամբ։

Լուկա Եզերսկին բարձր գնահատեց նաև «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի աշխատանքը՝ մարզի առօրյան օբյեկտիվորեն լուսաբանելու, մշակութային ոլորտում բացառիկ համարներ հրատարակելու գործում։

Այնուհետև ներկաները դիտեցին Սամվել Ալեքսանյանին մրցանակներ հանձնելու մասին պատմող երկու տեսանյութը։

Այդ ամենին հաջորդեցին Լուկա Եզերսկու հարցերը Սամվել Ալեքսանյանին ու վերջինիս հանգամանալից պատասխանները։

Բավականին ջերմ ու անմիջական մթնոլորտում ընթացող հանդիպումը չէր կարող անտարբեր թողնել ներկաներին։

Ոմանք իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Սամվել Ալեքսանյանին։

Իսկ Սյունիքի մարզում ճանաչված մտավորականներ Ռիտա Դավթյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, Խաչատուր Բադալյանը, Իրինա Հովհաննիսյանը, Լյուդմիլա Աղախանյանն իրենց ելույթներով բարձր գնահատեցին «Սյունյաց երկրի» դերը դժվարին ժամանակներ ապրող Սյունիքի բնակչության մտահոգությունները բարձրաձայնելու, երկրամասում բազմակարծությունն ու ազատ խոսքը նոր մակարդակի հասցնելու, ժուռնալիստիկան նոր որակի բարձրացնելու գործում։ Նաև շնորհավորեցին Սամվել Ալեքսանյանին՝ լրագրության ոլորտում միջազգային երկու մրցանակի արժանանալու կապակցությամբ՝ մաղթելով նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Քանիցս առաջարկություն հնչեց՝ նման ձևաչափով հանդիպումները դարձնել մշտական գործող հարթակ և պայմաններ ստեղծել, որ ավելի շատ մարդիկ (հատկապես երիտասարդներ) մասնակցություն ունենան քննարկումներին, քանզի հանդիպման առանցքում եղել է ու կլինի Սյունիքը՝ իր հիմնախնդիրներով։

Առաջարկություն եղավ նաև՝ Սյունիքի և ՌԴ-ի ու Իրանի առանձին վարչական միավորների կամ համայնքների բնակչության միջև գործի դնելու հանրային դիվանագիտությունը՝ այդ նպատակով օգտագործելով նաև կանանց ակտիվ մասնակցությունը։

Հանդիպման ավարտին Սամվել Ալեքսանյանը երախտագիտություն հայտնեց ներկաներին, հանդիպման կազմակերպիչներին, ինչպես և «Եվրասիա» կազմակերպությանն ու «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությանը՝ «Սյունյաց երկրի» գործունեությունն արժևորելու և բարձր գնահատելու համար։

«Սյունյաց երկրի» խմբագիրը բարձր գնահատելով ժողովուրդների բարեկամությունն ու հանրային դիվանագիտությունը՝ առանձնահատուկ նշանակություն տվեց հայ-ռուսական բարեկամությանն ու համագործակցությանը՝ հավելելով՝ «Որևէ մեկն իրավունք չունի երկու ժողովրդի բազմադարյա բարեկամությունը փոխակերպել հակամարտության»։

– Հայ-ռուսական հարաբերություններում առաջ եկած ճեղքվածքը հաղթահարելու կամ վերացնելու ստույգ ուղիներից մեկն առկա խնդիրների շուրջ անկեղծ երկխոսություն ձեռնարկելն է, - ասաց Սամվել Ալեքսանյանը։ - Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում իրական խաղաղության հասնելու մեր ազգային երազանքին, ապա դա հնարավոր չէ պատկերացնել առանց Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության։

Սամվել Ալեքսանյանը վերստին հավաստիացրեց, որ «Սյունյաց երկիրը» եղել ու մնում է բոլոր սյունեցիների հարթակը՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական կողմնորոշումից։ Իսկ միջազգային երկու մրցանակը, որ տրվել է թերթի խմբագրին, նախ և առաջ ունի մեկ և հիմնական հասցեատեր, որի անունն է Սյունյաց աշխարհ։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության ներկայացուցիչներ Նոզար Վաշանին և Մեյսամ Ռեզա Զադեն, ովքեր նույնպես շնորհավորեցին Սամվել Ալեքսանյանին՝ միջազգային մրցանակների արժանանալու առիթով։

Եղբայրական Իրանի ներկայացուցիչները կարևորեցին «Սյունյաց երկրի» դերը հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում։

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Նվեր Զելյայի

 

 

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46