Կապանում կանոնակարգվում է բացօթյա առեւտուրը

22.11.2014 23:32
2536

Կապանի քաղաքապետարանը, հաշվի առնելով քաղաքացիների բողոքն առ այն, որ խանութի տարածքից դուրս վաճառվող ապրանքատեսակների ցուցադրումը խանգարում է ազատ անցուդարձին, ինչպես նաեւ խախտում է սննդի անվտանգության կանոնները, ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է վերը նշված խախտումների հայտնաբերմամբ եւ վերացմամբ: Աշխատանքային խմբում ընդգրկվել են քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ եկամուտների հաշվառման ու հավաքման բաժինների, կոմունալ ծառայության աշխատակիցները: Հանձնաժողովի հետ համագործակցում են Կապանի ոստիկանության բաժինը եւ սննդի անվտանգության տեսչությունը:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով` Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հանձնարարել է 2014թ. հոկտեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել ստուգումներ Կապան քաղաքի վարչական տարածքում գործող առեւտրի օբյեկտներում` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված խախտումների հայտնաբերման եւ արձանագրման նպատակով: Ըստ այդմ` շահառուներին ուղարկվել են համապատասխան ծանուցագրեր` սահմանված ժամկետում առեւտրի տաղավարները կարգավորելու, ինչպես նաեւ մայթեզրին կատարվող եւ քաղաքացիների անցուդարձը խոչընդոտող առեւտուրը դադարեցնելու մասին, այլապես կենթարկվեն վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգից քսանապատիկի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին խախտում արձանագրելու դեպքում տուգանք կնշանակվի սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի տեղեկացմամբ` կենդանական եւ բուսական ծագում ունեցող գյուղմթերքների առեւտրով զբաղվողները կարող են իրենց ապրանքը վաճառել նախկին կենտրոնական շուկայի տարածքում` սկզբնական 5-6 ամիսներին ազատվելով հարկերից: Քաղաքապետարանը համապատասխան պայմանավորվածություն ունի նախկին շուկայի ղեկավարության հետ: Փոխքաղաքապետը նաեւ նշեց, որ բացօթյա առեւտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, ընդ որում` միայն ծաղիկների, տնկիների, Ամանորի տոնակատարության համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների համար: Բացօթյա առեւտուր իրականացնողները պետք է ստեղծեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը եւ որակն ապահովելու համար:

Առեւտրականների հետ զրույցից պարզեցինք, որ նոր տաղավար կառուցելու համար պահանջվում է միջինը 1.5-2 մլն դրամ (ներառյալ համապատասխան փաստաթղթերի կազմումը), որի հնարավորությունը շատերը չունեն: Նրանք դժգոհեցին, որ հատկացված տարածքը չի բավականացնում ողջ ապրանքատեսակը ցուցադրելու համար:

Մեզ մնում է միայն ակնկալել, որ քաղաքի տեսքի, անվտանգ սննդի եւ բնակիչների անցուդարձի խոչընդոտները վերացնելու համար կատարվող բարեփոխումներն ապրանքի գների անհարկի բարձրացման առիթ չեն դառնա:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34