Կապանում մոտ 3 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

31.07.2023 10:59
1347

Սյունիքի մարզի Կապան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել շուրջ 2.825.627.425 դրամ արժողությամբ մեկ տասնյակից ավելի աշխատանքներ։ Այն իրականացնելու համար Կառավարությունը հատկացրել է շուրջ 1.893.488.248 դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 350.000.000 դրամ, իսկ Կապանի համայնքապետարանը՝ 58.213.918 դրամ։ Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանի հետ։

Նրա խոսքով՝ ինչպես 2022 թվականի, այնպես էլ այս տարվա սուբվենցիոն ծրագրերում շատ կարևոր է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ներգրավվածությունը։ «Եթե չլիներ Կոմբինատը, ապա ԶՊՄԿ-ի կողմից հատկացված 350.000.000 դրամը կմնար համայնքի ուսերին։ Իսկ այդ ներդրումով այդ բեռը դուրս է գալիս համայնքի համաներդրման չափից։ Եվ սա այնքանով է կարևոր, որ Կապան քաղաքը կարողանում է իր ներդրումը կատարել և օգտվել ծրագրից», - ընդգծում է է Ղոնյանը, ապա բացատրում, թե ինչպես է համայնքը դիմում Կառավարությանը սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ 

Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետն ասում է, որ կարողացել են այս քանակի սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար դիմել ՀՀ կառավարությանը, քանի որ ԶՊՄԿ-ն պատրաստ է եղել այդքան գումար հատկացնել։ Հակառակ դեպքում, նման մասշտաբի ծրագրերով հնարավոր չէր լինի դիմել։

«Համայնքը միայնակ չի կարող միանգամից այդքան ֆինանս տրամադրել, հատկապես, որ ամենասկզբից համայնքը պետք է իր համաներդրումը ապահովող, վճարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնի մարզպետարան, իսկ մարզպետարանից էլ դրանք ներկայացվեն Կառավարություն։ Այս գործողություններից հետո Կառավարությունում կայացվում է համապատասխան որոշում՝ պետական բյուջեից գումար տրամադրելու համար», - նշում է Հասմիկ Ղոնյանն ու վստահեցնում՝ բավականին ծրագրեր արդեն ընթացքի մեջ են, կան աշխատանքներ, որոնք ավարտման փուլում են։ «Արդեն մեկ ամիս կլինի՝ մեկնարկել են Կապանի համայնքապետարանի հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար նախատեսված գումարը բավականին մեծ է և գերազանցել է մեկ միլիարդ դրամը»։

Խոսելով սուբվենցիոն ծրագրերի մասին՝ Ղոնյանը հիշում է նաև 2022 թվականը, որի բյուջեն բավականին մեծ է եղել, և անցած տարի էլ կարողացել են Կառավարության, ինչպես նաև համայնքի ու ԶՊՄԿ-ի՝ շուրջ 520 միլիոն դրամի համաներդրման միջոցով իրականացնել ճանապարհաշինության, հասարակական շենքերի վերակառուցման, նորոգման և հիմնանորոգման բավականին մեծ աշխատանքներ։ 

Radar Armenia-ն ստորև ներկայացնում է Կապան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40