Կապանում նշեցին Արցախի անկախության հռչակման տարեդարձը

03.09.2021 11:54
1206

Արցախի անկախության հռչակման 30-ամյակին նվիրված հանդիսություն տեղի ունեցավ նաեւ Կապանում, որ մեկնարկեց Գարեգին նժդեհի հրապարակից: Երթն անցավ մեծ նվիրյալի անունը կրող եւ Սմբատ-Մելիք Ստեփանյան փողոցներով մինչեւ Գարեգին Նժդեհի հուշահամալիր:  Արցախի օրվան պատշաճող  խոսքեր հնչեցրին  Կապանի հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը  եւ ՀՅԴ  Բյուրոյի գրասենյակի սյունիքյան գործիչ Գոռ Մաթեւոսյանը: Տոնական մթնոլորտը լրացվեց ազգային-հայրենասիրական երգ ու պարով: Հանդես եկան  Կապանի մշակույթի կենտրոնի «Նարա դանս» պարային խումբը (պարուսույց՝ Նարինե Մովսիսյան), մեներգիչ Էմիլ Հարությունյանը եւ ուրիշներ: Կազմակերպվել էր լուսանկարային ցուցահանդես, որն արտացոլում էր Արցախյան գոյամարտի դրվագներ, ներառված էին Արցախյան պատերազմի նվիրյալների լուսանկարներ:

 Վերջում բոցկլտաց խարույկը: Կրակը բերվել էր Բաղաբուրջի հուշահամալիրից,  որտեղ հավերժական քնով ննջում են Արցախյան  պատերազմի կապանցի մասնակիցները: Կրակը տեղ հասցրին Արցախյան պատերազմի մասնակիցներ հայր եւ որդի  Ռուբեն եւ Արմեն Հովհաննիսյանները, ընդ որում Ռուբենը նաեւ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՅԴ  Հայաստանի երիտասարդության միության  Կապանի խումբը եւ ՀՅԴ  Կապանի Արամ Մանուկյան կոմիտեությունը՝ Հայ հեղափոխական  դաշնակցության  բյուրոյի աջակցությամբ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40