Կապանում նշվեց երիտասարդության միջազգային օրը

13.08.2024 12:45
848

Կապանի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 12-ին Գարեգին Նժդեհի հրապարակում նշվեց երիտասարդության միջազգային օրը։ Տաղավարներում ներկայացված էին շնորհալի երիտասարդների ձեռքի աշխատանքները, կազմակերպվել էր անհատ ձեռներեցների և ֆիրմաների արտադրանքի ցուցահանդես-վաճառք։ Հանդիսության մասնակիցները շրջում էին տաղավարից տաղավար, հարցեր ուղղում երիտասարդ ձեռներեցներին և արտադրողներին, նաև գնումներ կատարում։

Անի Աբելյանը «Ֆոր-յա» ֆիրման էր ներկայացնում, որ զբաղվում էր շոկոլադների արտադրությամբ։ Քաղցր արտադրանքի մի մասը ցուցադրված էր սեղանի վրա։ Անին գազօջախի վրա ելակը պատում էր շաքարային լուծույթով և հյուրասիրում մանուկներին։ Նա«Սյունյաց երկրին» փոխանցեց, որ լուրջ մտադրություն ունի ընդլայնել շոկոլադային բիզնեսը։

«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տաղավարում ներկայացված էր ընկերության զբոսաշրջային ներուժը, թե ինչ կարող են տուրիզմը նախընտրողները տեսնել համալիրի հատուկ պահպանվող տարածքներում. բազմաթիվ առաջարկներ ունեին թե էքստրեմալ զբոսաշրջության, թե էկոզբոսաշրջության սիրահարների համար, հնարավորություն ունեն նաև առանձին տուրփաթեթներ առաջարկել։

Բնական օճառների արտադրության «Նուռի» ընկերության հիմնադիր Սուրեն Բաբայանի փոխանցմամբ՝ արտադրում են օճառներ՝ բնական հումքից և բնական հավելումներով, որոնք ունեն նաև բուժիչ հատկություն։ Իրենց արտադրանքն իրացնում են Հայաստանում, Կապանում էլ խանութ ունեն։

Անակնկալ անձրև տեղաց, որի դադարելուց հետո հանդիսության մասնակիցները հավաքվեցին շատրվանին կից տեղադրված բեմահարթակի մոտ։ Երիտասարդական խմբերի մասնակցությամբ տրվեց տոնական համերգ, իսկ ամենավերջում՝ դիսկոտեկ։

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40