Կապանում նշվեց Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնը

06.01.2025 18:35
674

Հունվարի 5-ի երեկոյան մատուցված Ճրագալույցի տոնական Սուրբ պատարագով Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում ազդարարվել է Սուրբծննդյան ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Կապանում Ճրագալույցի Ս․ Պատարագը մատուցվել է Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ։

Հունվարի 6-ի առավոտյան Կապանի Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նույնպես մատուցվել է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի Սուրբ պատարագ՝ հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի ձեռամբ, որին հաջորդել է Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության: Ներկա հավատացյալները Սուրբ Ծննդյան հրաշքների հույսով, օրհնված ջուրը վերցրեցին իրենց հետ՝ հուսալով արժանանալ Տիրոջ օգնությանը, օրհնությանը և սրբությանը: Այս տարի եկեղեցու խաչի քավորի պատվարժան գործը ստանձնել է Գրիգորի Փարսյանը։

Տոնի առթիվ՝ Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի դերասանները մասնակիցներին ներկայացրել են «Պի՜ Պապի» ներկայացումից մի հատված, որին հաջորդել է տոնական համերգ՝ Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի և մենակատարների մասնակցությամբ։

Սուրբ Ծնդդյան տոնն այս տարի նշանավորվել է եկեղեցու հարակից նոր պուրակի պաշտոնական շահագործմամբ։ Շատրվան, նստարաններ, աղբամաններ, գիշերային լուսավորություն, դեկորատիվ ծառատեսակներով կանաչապատ գոտի․ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները այցելուների հարմարավետության համար։

Եկեղեցու հարակից պուրակի կառուցումը իրականություն է դարձել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և «Կապան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ շուրջ 42 մլն ՀՀ դրամ ներդրմամբ։

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53