Կապանում ուսումնասիրվել է համայնքի ղեկավարի նկատմամբ վստահության մակարդակը․ Գևորգ Փարսյանին վստահում է բնակիչների 85 տոկոսը

14.01.2025 14:25
7026

ՀՀ կառավարությունը նախաձեռնել է «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի նպատակն՝ ամրապնդել տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում, աջակցել լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված բարեփոխումներին։

Ծրագիրն իրականացվել է հանրապետության ութ համայնքում, այդ թվում՝ Կապանում, որտեղ հարցվել է 125 չափահաս քաղաքացի։

Syuniacyerkir.am կայքի և Syuniac Yerkir Newspaper ֆեյսբուքյան էջում հրապարակվում է հասարակական կարծիքի հետազոտության վրա հիմնված զեկույցը, որը հանրայնացվել է օրեր առաջ։

Եվ, այդուհանդերձ, կարևոր համարեցինք առանձին լույս սփռել ուսումնասիրության «ՏԻՄ–երի նկատմամբ բնակչության վստահության մակարդակը» ենթաբաժնի վրա, ավելի ստույգ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ բնակիչների վստահության մակարդակին։

Աղյուսակ 3–ի համաձայն՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին վստահում է համայնքի բնակիչների 85 տոկոսը, վստահում է մասամբ՝ 14 տոկոսը, չի վստահում մեկ տոկոսը։

Խոստովանենք՝ վստահության բավականին բարձր մակարդակ է, իսկ մեր օրերի համար, երբ իշխանավորների հանդեպ վստահության համատարած ճգնաժամ է, գերազանց ցուցանիշ են հանրային կարծիքի ուսումնասիրման վերոբերյալ արդյունքները։

Անշուշտ, ողջունում ենք այդ փաստը, նաև հույս հայտնում, որ Կապան համայնքի ղեկավարի գործունեությունը հետայսու նույնպես կընթանա այն հունով, որը օժտված կլինի  կապանցիների և՛ վստահությամբ, և՛ աջակցությամբ։

Հասարակական կարծիքի հետազոտության վրա հիմնված զեկույցը՝ այստեղ։ 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22