Կապանյան փառատոն․ օր երրորդ

09.07.2023 16:17
1626

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի  համերգային    երրորդ օրվա ազդագիրը հրավիրում էր կամերային երաժշտության երեկոյի: Բայց և հանդիսականին անակնկալ էր սպասվում: Փոքր-ինչ փոխվել է փառատոնի ձևաչափը: Նախ բեմ հրավիրվեցին երգչուհի Լիանա Ալեքսանյանը, դաշնակահարուհիներ Աննա Սարկիսովան և Մարիաննա Շիրինյանը, ովքեր հանդես եկան փառատոնի առաջին օրերի տպավորություններով, երեխաների հետ անցկացրած վարպետաց դասերի վերաբերյալ կարծիքների փոխանակմամբ, ինչպես նաև  ներկայացրին դրվագներ՝ արտասահմանում իրենց մասնագիտական գործունեությունից: Հադիսատեսները հարցեր ուղղեցին ճանաչված երաժիշտներին: Այնուհետև բեմահարթակում դաշնակահար Արմեն Քարամյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Դավիթ Եժով-Յավրումյանն  էին, ովքեր կատարեցին Սերգեյ Ռախմանինովի «Էլեգիական տրիոն»: Կատարողական արվեստի բարձր նմուշ ցուցադրեցին Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Հայկ Մելիքյանը (դաշնամուր), ովքեր հնչեցրին Օլիվիե Մեսիանի, Հենրի Քոուելի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Հաջորդ ստեղծագործությունը, որ հնչեց դաշնակահարուհի Աննա Բարսեղյանի, ջութակահար Կարեն Շահգալդյանի, կլառնետահար Արսեն Գրիգորյանի կատարմամբ, Արամ Խաչատրյանի «Տրիո դաշնամուրի, ջութակի և կլարնետի համար» ստեղծագործությունն էր:

Դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ հնչեց Հարություն Դելալյանի «Նվիրում Կոմիտասին» (սոնատ դաշնամուրի համար) ստեղծագործությունը, որից հետո հնչեց Դմիտրի Շոստակովիչի N 2 մինոր դաշնամուրային տրիոն՝ Հայկ Մելիքյանի (դաշնամուր), Անուշ Նիկողոսյանի (ջութակ)  եւ Սեւակ Ավանեսյանի (թավջութակ) կատարմամբ:

Հանդիսատեսն առավել քան տպավորված էր երաժիշտների կատարողական բարձր  արվեստով ու երկար ծափահարում էր՝ թույլ չտալով, որ երաժիշտները թողնեն բեմը. նրանք էլ՝ որպես «բիս», հնչեցրին Ալֆրեդ Շնիտկեի «Տանգո հոգեբուժարանում» ստեղծագործությունը:

Կապանյան՝ նախօրինակը չունեցող փառատոնը շարունակվում է՝ նորանոր անակնկալներ մատուցելով երաժշտասերներին:

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40