Կառավարության ծրագրի քննարկումը շարունակվում է թեժ մթնոլորտում. վիճաբանություն պատգամավորների միջեւ

07.06.2018 18:11
1574

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումները շարունակվում են թեժ մթնոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդմիջումից հետո վերադառնալուց հետո Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց արտահերթ նիստը մինչեւ օրակարգային հարցի սպառումը անցկացնելու հարցը: Քվեարկությունից հետո վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Հարգելի գործընկերներ, ես ցանկանում եմ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին կոչ անել կառավարության ծրագրի քննարկումը շարունակել քաղաքական կոռեկտության սահմաններում, չտրվել պահի կամ էմոցիաների ազդեցությանը եւ չարտաբերել բառեր, արտահայտություններ, որոնք երկու կամ հինգ քայլ հետո կարող են մարդուն ստիպել փոշմանել կամ վերանայել տեսակետը: Հարգելի պարոն Մելքումյան, սիրելի գործընկեր, խնդրում եմ այսուհետ Դուք անձամբ, նախագահ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործեք «քաղաքական բռնապետ» արտահայտությունն իմ նախաբանում նշած հանգամանքով պայմանավորված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ֆարմանյանը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաեւ Միքայել Մելքումյանը: «Հարգելի գործընկեր, պարոն Ֆարմանյան, զսպեք Ձեր հակադարձելու մոլուցքը եւ բոլոր արտահայտություններն ընկալեք քաղաքական հարթության վրա: Կարողացեք իրականությունը հավուր պատշաճի ընդունել: Բոլոր հարցադրումները գտնվում են քաղաքական հարթության վրա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Այնուհետեւ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:  «Ես կարծում եմ, որ մեր հեռուստադիտողն ամեն ինչ տեսնում է, գիտի, պարզապես մի քաղաքակիրթ հորդոր իմ որոշ գործընկերներին. երբ բնակվում ես ապակե տնակի մեջ, չարժե հարեւանների հետ կռիվ անել՝ քար նետելով: Դա լավ բանի չի բերում, հատկապես՝ երկրին»,- ասաց նա:

Աշոտյանի ելույթի ընթացքում նրան տեղից ընդհատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, ով վիրավորական արտահայտություններ հնչեցրեց: «Դու էշ-էշ մի խոսա»,- Աշոտյանի ելույթն այս խոսքերով ընդհատեց Մանուկյանը, ինչին Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ձա՜յնդ, ձա՜յնդ»:

Միջամտեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ գործընկերներին կոչ անելով հանդարտվել եւ վիրավորական արտահայտություններ թույլ չտալ: «Ես խնդրում եմ, կրքերը մի բորբոքեք»,- ասաց Հովհաննիսյանն, ինչից հետո ելույթի համար ամբիոնի մոտ հրավիրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազայանին:

Հովիկ Աղազարյանը, սակայն, չկարողացավ սկսել ելույթը, քանի որ ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ կուտակվել էին նիստերի դահլիճի մի հատվածում եւ խանգարում էին նիստը. Արմեն Աշոտյանն ու Արթուր Մանուկյանը վիճաբանում էին, ինչին միջամտեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը: Կրքերը հանդարտեցնելու համար «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն Արմեն Աշոտյանին դահլիճից դուրս տարավ, ինչից հետո միայն Հովիկ Աղազարյանը կարողացավ շարունակել ելույթը:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12