Հայաստանի կառավարությունը հունիսի 12-ին արտահերթ նիստում կքննարկի երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ քննարկվելու է եւս մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցը՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ։